Jump to content

ՀՍՀ/ԹԵՐԶՅԱՆ ՏՈՒԱՊՍԵՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՐԶՅԱՆ, հայաբնակ գյուղ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից հյուսիս-արևելք, Փշիշ գետի ձախ ափին: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Գյուղը հիմնել են Չարշամբայից և Ինյայից եկած հայերը, 1866-ին: