ՀՍՀ/ԹԵՐԹԱԲԵՂԻԿԱՎՈՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՐԹԱԲԵՂԻԿԱՎՈՐՆԵՐ (Scarabaeidae), բզեզների մեծ ընտանիք: Մարմնի երկարությունը 2—150 մմ է: Բեղիկները ծնկաձև են, հատվածավոր, ընդունակ հովհարաձև բացվելու: Առջևի ոտքերը հարմարված են փորելուն: Թրթուրները մսոտ են, սպիտակ, հզոր ծնոտներով: Հայտնի է մոտ 15 հզ. տեսակ (1000-ը՝ ՍՍՀՄ-ում, 221-ը՝ Հայաստանում): Տարածված են ամենուրեք, հատկապես արևադարձերում: Սնվում են բույսերի վերգետնյա մասերով, գոմաղբով, բուսական մնացորդներով: Զարգանում են հողում, բուսական մնացորդների կուտակումներում, փտած բնափայտում: Որոշ տեսակներ, օրինակ մայիսյան բզեզը, մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառներին:
