ՀՍՀ/ԹԵՐՄԻՏ
ԹԵՐՄԻՏ, ալյումինի և տարբեր մետաղների օքսիդների (հիմնականում երկաթի կիզուկի՝ Fe 304) Փոշիների խառնուրդ, որը բոցավառվելիս մետաղի օքսիդի թթվածնի հաշվին այրվում է և առաջացնում մեծ քանակությամբ ջերմություն. 8 Al 3 Fe 304 4 Al 203 9 Fe 774 կկալ. Երկաթ-ալյումինային Թ-ի այրման ջերմաստիճանը 2300—2700°C է, բոցավառմանը՝ 1300°C, մամլված վիճակում խտությունը՝ 3000—3400 կգ/մ³: Թ-ի այրման ժամանակ առաջացած երկաթն ու ալյումինի օքսիդը գտնվում են հալված վիճակում: Բոցավառումը իրականացվում է բռնկիչ նյութերով (38 BaO-և 12 փոշիացած Mg): Թ. կիրառվում է մետաղյա խոշոր դետալների (լիսեռների, խողովակների, երկաթգծերի ևն), ինչպես նաև հեռախոսային և հեռագրական հաղորդալարերի եռակցման համար: Ռազմական գործում կիրառվում է հրկիզման նպատակով (տես Հրկիզող նյութեր): Թ-ի մարման համար լավ միջոց է չոր ավազը: Քիչ քանակությամբ ջրով մարելիս առաջանում է թթվածնի և ջրածնի պայթուցիկ խառնուրդ՝ շառաչող գազ:
