ՀՍՀ/ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՍԿԶԲՈՒՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՍԿԶԲՈՒՆՔ, Նեռնստի թեորեմ, թերմոդինամիկայի հիմնական դրույթներից մեկը, որը պարզաբանում է թերմոդինամիկական համակարգի էնտրոպիայի բացարձակ արժեքի հարցը: Երրորդ սկզբունքի համաձայն, ցանկացած համակարգի էնտրոպիան ձգտում է զրոյի, երբ բացարձակ ջերմաստիճանը ձգտում է զրոյի: Սկզբունքն արտահայտում է ցածր ջերմաստիճան ունեցող համակարգերի քվանտային հատկությունները:
