ՀՍՀ/ԹԵՐՄՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՐՄՈՍ, մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժ հաստատուն պահող անոթ: Անհատական օգտագործման համար առավել տարածված են մետաղական ամալգամով ծածկված, երկպատ (արանքից օդը հանված է), բարակ ապակուց պատրաստված շշանման Թ-ները: Լինում է նաև տնտեսական պայուսակի տեսքով: Հասարակական սննդի ձեռնարկություններում օգտագործվող Թ. արտաքին պատյանի մեջ տեղավորված, ջերմամեկուսիչ նյութով շրջապատված մետաղական անոթ է: Տես նաև Դյուարի անոթ:
