ՀՍՀ/ԹԵՓՈՒԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՓՈՒԿՆԵՐ, 1. խիտինային, մանրադիտակային մեծության թիթեղիկներ՝ որոշ հոդվածոտանիների, հատկապես միջատների մարմնի վրա: Օպտիկական հատկությունների շնորհիվ Թ. պայմանավորում են օրգանիզմի գույնը: 2. Բույսերի վրա հարթ հավելվածներ, որոնք ունեն պաշտպանական նշանակություն, օրինակ, բույսը պաշտպանում են օդի ջերմաստիճանի խիստ տատանումներից, չորացումից: 3. Ամուր թիթեղիկներ, որոնցով պատված է ողնաշարավոր կենդանիների՝ ձկների, սողունների, թռչունների և որոշ կաթնասունների մարմինը: Ձկների Թ-ի միջոցով որոշվում է նրանց տարիքը, ապրելու պայմանների առանձնահատկությունները: Այստեղ ևս Թ. կատարում են պաշտպանական ֆունկցիա:
