Jump to content

ՀՍՀ/ԹԵՓՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՓՈՒՂ, լայնառեխ (Lauciscus cephalus), ծածանակերպերի ընտանիքի ձուկ: Գլուխը մեծ է, աչքերը՝ խոշոր, բերանը՝ լայն բացվող: Մարմինը համարյա գլանաձև է, պատված թեփուկներով, որոնք երիզավորված են մանր, սև (սալերով: ՀՍՍՀ ջրերում տարածված է Թ-ի կովկասյան ենթատեսակը, որը հանդիպում է բոլոր գետերում, բացի Սևանա լճի վտակներից: Արփի լճում ապրող Թ-ի քաշը հասնում է 600 գ, Արարատյան դաշտի ջրերում ապրողներինը՝ մինչև 1 կգ: Ձվադրում է մայիս-հունիս ամիսներին: Սնվում է ջրային մանր անողնաշարավորներով, երբեմն՝ փոքր ձկնիկներով: Արդյունագործական նշանակություն չունի: