ՀՍՀ/ԹԻՈՄԻԶԱՆՅՈՒԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԻՈՄԻԶԱՆՅՈՒԹ (թիո …), թիոկարբամիդ, S C(NH₂)2, օրգանական միացություն, միզանյութի ծծմբային նմանակը: Սպիտակ, դառնահամ բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 180 82°C, խտությունը՝ 1405 կգ/մ³: Լավ է լուծվում ջրում, վատ՝ սպիրտում: Ստացվում է ցիանամիդին ծծմբաջրածին միացնելիս: Մետաղների աղերի և բազմաթիվ օրգ. նյութերի հետ առաջացնում է կոմպլեքս միացություններ: Թ. կիրառվում է օրգ. սինթեզում, ինչպես նաև դեղանյութերի և պլաստմասսաների արտադրության մեջ:
