Jump to content

ՀՍՀ/ԹԻՈՖԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԻՈՖԵՆ, ծծումբ, օրգանական միացություն, բենզոլի հոտով անգույն հեղուկ է: Եռ. ջերմաստիճանը՝ 84,18°C, խտությունը՝ 1060 կգ/մ³: Ջրում չի լուծվում, լուծվում է օրգ. լուծիչներում: Քիմ. հատկություններով նման է արոմատիկ ածխաջրածիններին: Թ. պարունակվում է որոշ նավթերում, քարածխի խեժում, թերթաքարերում ևն: Ստացվում է բութանը 600°C-ում ծծմբի հետ փոխազդելիս: Նիտրոթիոֆենները կիրառվում են որպես կոռոզիայի արգելակիչներ. (ինհիբիտոր), Թ-ի պոլիմերները՝ վինիլային պոլիմերների պլաստիֆիկատորներ, իսկ սուլֆաթիոֆենները՝ բժշկության մեջ (իխթիոլ):