ՀՍՀ/ԹԻՐԵՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԻՐԵՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆ, հիպոֆիզի առջևի բլթի հիմնային բջիջներից արտազատվող հորմոն: Գլյուկոպրոտեիդ է, լավ լուծվում է ջրում, սակայն արագորեն կորցնում է ակտիվությունը: Թ. հ. նպաստում է վահանաձև գեղձում յոդի կուտակմանը, ավելացնում հյութազատող բջիջների քանակն ու ակտիվությունը, նորմալացնում հիմնական և սպիտակուցային փոխանակությունը:
