ՀՍՀ/ԹԼԿՈՒՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԼԿՈՒՐԱՆ, գյուղ Թուրքիայում, Եդեսիայից (Ուրֆա) 25 կմ հյուսիս-արևելք: Հնում եղել է հայաշատ ավան: Պահպանվել են Թի ավերակ բերդի պարիսպները: XX դ. սկզբին ուներ խառը բնակչություն, մեծ մասը՝ քրդեր: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով: Թ-ում է ծնվել Հովհաննես կաթողիկոս Թլկուրանցին:
