ՀՍՀ/ԹԼՓԱՏՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԼՓԱՏՈՒՄ, առնանդամի ծայրամաշկը (թլիփը) հեռացնելու մկրտության սրբագործված սովորույթ: Ծագել է նախնադարյան հասարակարգում, երբ պատանիներին հասուն տղամարդկանց շարքերն անցնելու հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդակից էին դարձնում տոհմական ավանդույթներին և ենթարկում էին ֆիզիկական փորձությունների (քաղց, ատամների սղոցում, Թ. ևն): Թ. պահպանվել է Օվկիանիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի որոշ ժողովուրդների մոտ, ինչպես նաև հուդաիզմի (թլփատում են մանկահասակներին) և իսլամի (թլփատում են 7-10 տարեկան տղաներին) կրոնական ծիսակատարություններում:
