Jump to content

ՀՍՀ/ԹԽԵՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԽԵՆԻ (Padus), վարդազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ու թփերի ցեղ: Հայտնի է 20 տեսակ, որից 7-ը՝ ՍՍՀՄ-ում, 1-ը՝ սովորական Թ. (P. racemosa Gilib), տարածված է նաև ՀՍՍՀ լեռնային շրջաններում՝ Զանգեգուրի, Ապարանի, Սևանի, Մեղրու անտառներում: Ոչ մեծ ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ մինչև 6 մ, տերևները երկարավուն-էլիպսաձև են: Պտուղը սև, կլորավուն-ձվաձև, թեթեվակի կնճռոտված կորիզապտուղ է՝ դառը համով: ՀՍՍՀ բուսաբանական այգիներում (Երևան, Սևան, Կիրովական) և անտառատնտեսությունում հանդիպում են նաև Թ-ու մի շարք ներմուծված տեսակներ: Պտուղներն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար և ժող. բժշկության մեջ: