ՀՍՀ/ԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵՔԵՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵՔԵՆԱ, թղթի արտադրման հիմնական և ամենաբարդ մեքենան, որի վրա թղթի զանգվածն անընդհատ լցվում է կաղապարների մեջ, ձևավորվում, ջրազրկվում, մամլվում, չորացվում, սառեցվում, վերջնամշակվում և պատրաստի թուղթն առանձին փաթեթներով փաթաթվում: Թ. պ. մ-ները լինում են հարթ-ցանցավոր, կլոր-ցանցավոր, վակուումով ձևավորող, համակցված, չոր ձևավորման ևն: Ամենատարածվածը հարթ-ցանցավոր Թ. պ. մ. է, որը կազմված է ցանցային, մամլող, չորացնող մասերից, կալանդրից և հարդարարից: Լրագրային Թ. պ. մ-ի արտադրողականությունը մեկ օրում 330—500 տ է, թղթի լայնությունը՝ մոտ 7 մ, աշխատանքային արագությունը՝ 760 մ ր:
