ՀՍՀ/ԹՅՈՒԹՈՒՆՃՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՅՈՒԹՈՒՆՃՅԱՆ Լևոն Ռուբենի 24.12.1892, գ. Գատը (Կ. Պոլիս)—6.4.1977, Լոգան, հայ գրող, հրապարակագիր, հասարակական-մշակութային գործիչ: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Քաղկեդոնի վարժարանում, ապա՝ Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1917-ին Թիֆլիսում զորավար Անդրանիկի և Վ. Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը: 1920-ական թթ. կեսերից հաստատվել է Շվեյցարիայում: Հրատարակել է «Հուշեր ահավոր տարիներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956) և այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971) պատմական ուսումնասիրությունը: Թ. զբաղվել է նաև նկարչությամբ: 1928 1949-ին նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում: 1972-ին այցելել է Հայաստան: U. Կուրտիկյան, Լ. Դշխոյան
