ՀՍՀ/ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, 1. կապի կանալի, կապի կանալով ինֆորմացիայի հաղորդման առավելագույն արագությունը: Չափվում է մեկ վրկ-ում հաղորդվող կրկնավոր սիմվոլների քանակով: Հաղորդման արագությունը կախված է կանալի ֆիզիկական և խանգարումների վիճակագրական հատկություններից, ազդանշանների հաղորդման ու ընդունման եղանակից են: 2. էլեկտրահաղորդման գծի, էլեկտրահաղորդակն գծի հիմնական բնութագրերից մեկը: Դրանով որոշվում է այն առավելագույն հզորությունը, որը կարելի է հաղորդել գծով՝ հաշվի առնելով բոլոր սահմանափակող պայմանները (կայունության, թագի կորուստների, հաղորդալարերի տաքացման ևն): Թ. կախված է գծի սկզբնամասի և վերջնամասի լարումից, երկարությունից և ալիքային բնութագրերից (ալիքային դիմադրությունից և ֆազի փոփոխման գործակցից):
