Jump to content

ՀՍՀ/ԹՈՌՆՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՌՆՅԱՆ Թադեոս (3.10.1843, Զմյուռնիա—5.1.1928, Վիեննա), բանասեր, աստվածաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1859-ից): Տիրապետել է հունարենին (հին և նոր), լատին., իտալ., ֆրանս., գերմ. և այլ լեզուների: «Հատընտիր ընթերցվածք ի մատենագրությանց նախնյաց»ում (հ. 1—2, 1866—1910, Վնն.) զետեղել է գրաբար մատենագրականից ընտրված հատվածներ, դրանք համեմատել բնագրերի հետ, ուղղել բազմաթիվ աղավաղումներ: Տողատակում տվել է դրանց լեզվաբանական բացատրություններն ու հիմնավորումները, որոնք մեծ արժեք են ներկայացնում հայոց լեզվի պատմության համար: