ՀՍՀ/ԹՈՎՄԱՃԱՆՅԱՆ
ԹՈՎՄԱՃԱՆՅԱՆ Թադեոս Վարդապետ (ծննդյան անունով՝ Պաղտասար, 1864, Խարբերդ —19.3.1948, Վենետիկ), հայ բանասեր, թատերագիր, մանկավարժ: Վենետիկի Մխիթարյան միաբան: Սովորել է Բերայի (Կ. Պոլիս) Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում: 1894-18-ին իբրև ուսուցիչ, տեսուչ ու տնօրեն պաշտոնավարել է Վենետիկի, Կ. Պոլսի, Խարբերդի, Տրապիզոնի վարժարաններում: 1919-ին վաթսուն հայ որբերով Կ. Պոլսից անցել է Վենետիկ: 1923-29-ին եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ, 1929—30-ին՝ Միլանի ուսանողարանի մեծավոր: Հրատարակել է «Նախադրանք հայ-գրաբառ քերականության» (1892), «Առաջին քայլ է գրոց բարբառ» (1894, 1909, 1921), «Գործնական քերականություն արդի հայերենի» (1944, 1948) գրքերը: Գրաբար թարգմանել է Բուալոյի «Արվեստ քերթողական»ը: 1931—32-ին լույս են տեսել Թ-ի բարոյա-խրատական թատերախաղերը («Անիծյալը», «Անմեղության հաղթանակը», «Զար-մայր կամ մոռացկոտ իմաստակը», «Ջղացավություն», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը»):
Գ. Գույումջյան
