Jump to content

ՀՍՀ/ԹՈՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՐԻԱ, Ձիթհանքով, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք, Աբուլ լեռան արևմտյան մասում: Երեք կողմից շրջապատված է լեռներով: Ունի միջնակարգ դպրոց (1974-ից), գրադարան, բուժկետ: Եկեղեցին (Ս. Աստվածամայր) կառուցվել է 1905-ին: Թ-ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի Ձիթհանքով գյուղից և սկզբնական շրջանում գյուղը կոչվել է այդ անունով: Կենտրոնում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում զոհված 73 համագյուղացիների հիշատակին հուշարձան: