ՀՍՀ/ԹՈՐՄԱՆ ԿԱԹՍԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՐՄԱՆ ԿԱԹՍԱ, նախատեսված է հասարակ թորման միջոցով տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկ նյութերն իրարից բաժանելու համար: Կաթսայում (1) եռում է ելային հատուկ նյութերի խառնուրդը: Առաջացած գոլորշին անընդհատ մտնում է սառնարան (2), խտանում և հոսում դեպի ընդունարան (3): Թ. կ. օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ, նավթի վերամշակման ժամանակ և ժող. տնտեսության տարբեր բնագավառներում:
