ՀՍՀ/ԹՈՐՈՍԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՐՈՍԳՅՈՒՂ (ն. Գյուրջիյու), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Լենինական—Ղուկասյան խճուղու աջ կողմում, շրջկենտրոնից 14 կմ հարավ-արեվելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կուլտուրայի տուն, հիվանդանոց: Գյուղից արլ. պահպանվել է գյուղատեղի: Թ-ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա. Հ. Հարությունյանը:
