Jump to content

ՀՍՀ/ԹՈՒԶԼԱՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒԶԼԱՍԱՐ, Տուզասար, Տուզ-Հիսար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Ավազի (Աեբաստիայի) վիլայեթում, Ավազ քաղաքից արևելք, ձորակի մեջ: XX դ. սկզբին ուներ 250 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով: Կար եկեղեցի (Ս. Կարապետ) և դպրոց: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: