ՀՍՀ/ԹՈՒԹՄՈՍ
ԹՈՒԹՄՈՍ (բառացի՝ Թոթ աստծու որդի), Հին Եգիպտոսի XVIII դինաստիայի (Նոր թագավորություն) Փարավոններ. Թ. I, գահակալել է մ. թ. ա. 1538-1525-ին: Նրա օրոք Եգիպտոսի սահմանը հվ-ում հասել է մինչև Նեղոսի 3-րդ սահանքը, հս-ում՝ մինչև Եփրատ: Թ. II, գահակալել է մ. թ. ա. 1525—մոտ 1523-ին: Թ. 1-ի որդին: Արշավել է Նուբիա և Արեմտյան Ասիա: Թ. Ill (մ. թ. ա. 1525—1473), գահակալել է մ. թ. ա. 1503—1473-ին (1491-ից՝ որդու՝ Ամենհոթեպ Il-ի հետ): Վերականգնել է Եգիպտոսի տիրապետությունը Ասորիքի և Պաղեստինի վրա: Խոշոր հաղթանակներ է տարել Մեգիդդոյի, Կադեշի և Կարքեմիշի մոտ: 1492—91-ին գրավել է Միաաննիի՝ Եփրատից արմ. ընկած տիրույթները: Եգիպտոսի սահմանը հվ-ում հասել է մինչե Նեղոսի 4-րդ սահանքը: Թ. III-ի ժամանակ նվաճված հողերը դարձել են Եգիպտոսի նահանգներ, որոնք կաոավարել են փոխարքաները: Թ. VI, գահակալել է մ. թ. ա. մոտ 1465-մոտ 1455-ին: Ամենհոթեպ II-ի որդին: Պատերազմել է Ասիայում և Նուբիայում:
