Jump to content

ՀՍՀ/ԹՈՒԽԻԿՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒԽԻԿՅԱՆ Լևոն Սիմոնի (ծն. 3.22. 1931, Լենինական), հայ սովետական դերասան և ռեժիսոր: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1972): Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ-ի դերասանական (1955) և ռեժիսորական (1975) ֆակուլտետները: 1955-66-ին աշխատել է Երեվանի Սունդուկյանի անվ. թատրոնում: 1966-ից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում: Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ. Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինիկո Սորյանո (Էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Երրորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», 1976): Բեմադրություններից են՝ Ֆ. Դյուրենմաթի «Խաղում ենք Մթրինդբերգ» (1975), Զ. Խալափյանի «Հայրական տուն» (1977) պիեսները: