Jump to content

ՀՍՀ/ԹՈՒԽՄԱՆՈՒԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒԽՄԱՆՈՒԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական ՍՍՀ Արարատի ու Եղեգնաձորի շրջանների սահմանագծում, Դահնակի և Ուրծի լեռնաշղթաները միմյանց կապող թամքոցի վրա: Բարձրությունը 1795 մ է: Բաղկացած է Էոցենի գոյացումներից: Լանդշաֆտը լեռնատափաստանային է: Թ. լ-ով է անցնում Երևան-Ջերմուկ խճուղին: