Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՇՈՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՄԱՆՅԱՆ Աշոտ Հովհաննեսի 14.10. 1881, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)—9.1.1951, Թիֆլիս, հեղափոխական գործիչ, մանկավարժ: ՍՄԿԿ անդամ 1903-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1901): Մասնակցել 1899-ին Ջալալօղլիում Ս. Շահումյանի՝ մարքսիստական խմբակի աշխատանքներին: 1910—13-ին Թ., Հ. Սոլովյանի և Լ. Անանովի հետ, եղել է կապավար Վրաստանի և Հայաստանի բոլշևիկների միջև: Թղթակցել է «Կայծ», «Նոր խոսք» թերթերին: 1919—20-ին ղեկավարել է Թիֆլիսի ընդհատակյա կուսակցական դպրոցը: 1921-ին Կովկասյան բյուրոն նրան աշխատանքի է ուղարկել Հայաստան: 1922-34-ին զբաղվել է մանկավարժությ ամբ: