Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՄԱՆՅԱՆ Մարիամ Մարկոսի 21.7 (2.8).1870, Թիֆլիս—1947, Թբիլիսի, հայ մշակույթի գործիչ: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1902-ին Գ. Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903—07-ին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժող. թատրոնի ստեղծմանը: 1908-ին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկ.» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր: Նյութապես օժանդակել է հայ գրողներին: Աովետական իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին: