ՀՍՀ/ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԱՐՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՒՄԱՆՅԱՆ Մարո Ավետիսի, ծն. 31.8. 1880, Սղնախ (այժմ՝ Վրացական ՍՍՀ-ում)հեղափոխական, կուսակցական աշխատող: 1896—1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1900-ին տեղափոխվել է Տաշքենդ, ուր հիմնել է հեղափոխականներին օգնող կանանց խմբակ: 1906-ին աշխատել է «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան թերթերի խմբագրություններում, 1914 17-ին՝ Բաքվի սպառողական կոոպերացիայում, ուր և կատարել է Բաքվի կոմիտեի հանձնարարությունները: Կոմունայի ծանր օրերին ընկերների հետ Մոսկվայից զենք և զինամթերք է հասցրել Բաքու: 1920-ի դեկտեմբերին աշխատանքի է ուղարկվել Սովետական Հայաստան: 1921-27-ին աշխատել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի կինբաժնում, 1927—31-ին՝ էլեկտրաքիմիական տրեստում:
