ՀՍՀ/ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ
ԹՈՒՄԱՆՅԱՆ Միքայել Գալուստի 29.2 (12.1).1886, Կարասուբագար (այժմ՝ Բելոգորսկ)—24.7.1950, Երևան, հայ սովետական բուսաբույծ, գիտության վաստ. գործիչ (1935), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): 1914-ին ավարտել է Մոսկվայի գյուղատնա. ինստ-ը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա): Թ. եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ Երեվանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստ-ում (1930-49): 1944-ին Թի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԱՄՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի դիրեկտորն էր մինչև 1950-ը: Թ. ՀՍՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով: Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտոգենեզում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին: Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀՍՄՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ ևն): Թ. եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (1935—37), ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1944-47): Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թ-ի անվամբ: Հայկական գյուղատնտեսական ինստ-ում սահմանված է ակադեմիկոս Թ-ի անվ. ուսանողական մեկ թոշակ
Երկ. Избр. ТРУДЫ (1930—1950 гг.), Е., 1957.
Գրկ. Միքայել Գալուստի Թումանյան (կենսամատենագրություն), Ե., 1965:
