ՀՍՀ/ԹՈՒՋ
ԹՈՒՋ, երկաթի համաձուլվածքը ածխածնի (3-4,5 ինչպես նան սիլիցիումի (մինչև 4,5 մանգանի (մինչև 1,5 ծծմբի (մինչև 0,08), ֆոսֆորի (մինչև 1,8), երբեմն նաև այլ տարրերի հետ: Ածխածինը Թի մեջ կարող է գտնվել կապված վիճակում՝ երկաթի կարբիդի FезС ձևով (սպիտակ Թ.) կամ ազատ վիճակում՝ գրաֆիտի ձևով (գորշ Թ.): Դոմնային վառարաններում երկաթաքարի վերամշակումից ստացվող առաջնային նյութն է (տես Դոմնային, արտադրություն): Ըստ նշանակության և քիմ. բաղադրության լինում է վերամշակել ի, որից ստացվում է պողպատ, ձուլման (ձևավոր ձուլվածքների արտադրության համար), հատուկ՝ սիլիցիումի կամ մանգանի մեծ պարունակությամբ (կոչվում են նաև ֆեռոհամաձուլվածքներ). ծառայում են պողպատի ապաօքսիդացման և լեգիրման համար: Թ-ի ձուլույթների որակի բարձրացման համար Թ. մոդիֆիկացնամ են՝ քիչ քանակությամբ մոդիֆիկատորներ (օրինակ՝ մագնեզիում) ավելացնելով և լեգիրում: Բեսեմերյան Թ-ի վերամշակումից (բեսեմերյան կոնվերտերում) ստանում են պողպատ: Կախված այդ կոնվերտերների աղյուսապատման թթվայնությունից և խարամից՝ ներփչման ժամանակ դժվար է Թ-ից հեռացնել ֆոսֆորը և ծծումբը, ուստի Թ-ի մեջ վնասակար խառնուկները պետք է լինեն նվազագույն չափով (ֆոսֆոր՝ մինչև 0,07, ծծումբ՝ 0,06 6): Բեսեմերյան Թ. պարունակում է 0,9—1,6 սիլիցիում, 0,6-1,2 մանգան: XX դ. 2-րդ կեսից սկսած, հատուկ նշանակման ձուլվածքների արտադրության համար, լայն տարածում է ստացել լեգիրված Թ., որը բացի սովորական բաղադրամասերից պարունակում է նաև քրոմ, նիկել, մոլիբդեն, վանադիում, տիտան ևն: Վերջիններս Թին հաղորդում են մաշակայունություն, կրակայունություն, կոռոզիակայունություն:
