Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 4 (տեսածրված) • 1978

ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԹԻՍՍՀ) ՌՍՖՍՀ կազմում (1918—24), սովետական առաջին պետական կազմավորումը Միջին Ասիայում: Հռչակվել է Տաշքենդում, 1918-ի ապրիլի 3 Օ-ին: Մայրաքաղաքը՝ Տաշքենդ: ԹԻՍՍՀ կազմավորվեց Արմ. (ռուս.) Թուրքեստանի տերիտորիայի մի մասում (5230 հզ. մարդ, 1920): 1918-ի գարնանը ազգայնացվեցին արդյունաբերության գյխավոր ճյուղերը, բանկերը, երկաթուղիները: Սկսեց կենսագործվել հողի մասին դեկրետը: Թուրքեստանի բոլշևիկյան կազմակերպությունների առաջին համագումարը (1918-ի հունիս) կազմակերպորեն ձևավորեց Թուրքեստանի կոմկուսը (ԹԿԿ): 1918—20-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում ՌԿ(բ)Կ Կենտկոմը և ՌՍՖՍՀ կառավարությունը տնա. և ռազմաքաղ. օժանդակություն ցույց տվեցին ԹԻՍՍՀ աշխատավորներին՝ ինտերվենտների և ներքին հակահեղափոխության դեմ պայքարում: 1919-ի սեպտեմբերին Թուրքեստանյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար Մ. Ֆրունզե, ՌՀԽ անդամ Վ. Կույբիշև) վերականգնեցին ԹԻՍՍՀ-ի կապը Կենտրոնական Ռուսաստանի հետ: 1919-ի հոկտեմբերին ստեղծվեց Համառուսաստանյան Կենտգործկոմի և ՌՍՖՍՀ ժողկոմսովետի Թուրքեստանյան հանձնաժողովը, որը մեծ դեր խաղաց ԹԻՍՍՀ-ում սովետական իշխանության ամրապնդման և լենինյան ազգային քաղաքականության իրականացման ուղղությամբ: 1920-ի սեպտ. 24-ին ընդունվեց ԹԻՍՍՀ նոր սահմանադրություն: Աշխատավոր գյուղացիները միավորվեցին Կոշչի միության մեջ, որի մասնակցությամբ 1921-ին սկսվեց հողա-ջրային ռեֆորմը: Ձեռք բերվեցին մեծ հաջողություններ տնտ. և հասարակական-քաղ. կյանքում, ջախջախվեցին բասմաչության հիմնական օջախները: Ծավալվեց կուլտուրական շինարարությունը ԹԻՍՍՀ վերացվեց 1924-ի հոկտ. 27-ին՝ Միջին Ասիայի ազգային-պետական բաժանման կապակցությամբ:

Գրկ. Уразаев Ш.А., Туркестанская АССР и ее государственно-правовые особенности, Ташкент, 1958. Թ