ՀՍՀ/ԹՈՒՐՔԻԱ
ԹՈՒՐՔԻԱ, Թուրքական Հանրապետություն:
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Արևմտյան Ասիայում և Հարավ-Արևելյան Եվրոպայում: Սահմանակից է ՍՍՀՄ-ին, Իրանին, Իրաքին, Սիրիային, Հունաստանին և Բուլղարիային: Ողողվում է Սև, Եգեյան և Միջերկրական ծովերով: Բոսֆոր, Դարդանել նեղուցները և Մարմարա ծովը Թի եվրոպական մասն անջատում են ասիականից: Տարածությունը 780,6 hq. կմ² է (25 h զ. կմ²-ը՝ Եվրոպայում), բնակչությունը՝ 40,2 մլն մարդ (1975): Մայրաքաղաքը՝ Անկարա: Վարչականորեն բաժանվում է 67 իլի (վիլայեթի): Քարտեզները տես 256—257-րդ էջերի միջև՝ ներդիրում:
II. Պետական կարգը
Թ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1961-ին: Պրեզիդենտը պետության և կառավարության ղեկավարն է և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Օրենսդրական բարձրագույն մարմինը Ազգային մեծ ժողովն է: Նրա վերին պալատի (Սենատ) 150 դեպուտատներին ընտրում է ժողովուրդը՜ 6 տարի ժամկետով, 15-ին նշանակում է պրեզիդենտը: Սենատի մյուս անդամներն Ազգային միասնության կոմիտեի նախկին անդամներն են (ցմահ): Ստորին՝ Ազգային պալատի 450 դեպուտատներին ընտրում է ժողովուրդը՝ 4 տարի ժամկետով: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարեկան դարձած քաղաքացիները, բացառությամբ դատարանով քաղ. իրավունքներից զրկվածների, բանակի շարքային ու սերժանտական կազմի, զինվորական ուսումնարանների ունկնդիրների: Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը, կազմվում է հիմնականում պառլամենտի անդամներից: Իլերում կառավարում են իշխանության ներկայացուցիչները՝ վալերը: Քաղաքներում և խոշոր բնակավայրերում ընտրվում են մունիցիպալ խորհուրդներ, գյուղերում՝ ավագների խորհուրդներ: Դատական համակարգում ընդգրկվում են հաշտարար դատարանները, I և II ատյանի դատարանները, առևտրական դատարանները: Բարձրագույն դատական ատյանը Անկարայի վճռաբեկ դատարանն է:
III. Բնությունը
Թ. առավելապես լեռնային երկիր է. հիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հս. և հվ. ափերը բարձրադիր են և թույլ կտրտված: Հվ. ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը: Արմ. ծովափը խիստ կտրտված է: Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհը հս-ից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հվ-ից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արլ-ում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մ): Փոքրասիականվ բարձրավանդակի արմ. մասը, բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը: Հայկական լեռնաշխարհի՝ Թ-ին պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր: Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներից, նրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը (5165 մ, Թ-ի ամենաբարձր կետը), Սիփանը (4434 մ), Նեմրուդը (3050 մ) և ուրիշներ: Հայկական Տավրոսից հվ. գտնվում է Զեզիրե սարավանդի (500—1000 մ) հս. մասը: Եվրոպական Թ-ի Սևծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան (մինչև 1030 մ): Թի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծայքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում: Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերը, որոնց միջև գտնվում է մինչքեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան: Հվ-արլ-ում անցնում է հնագույն Աֆրիկա-Արաբական պլատֆորմի եզրային կքվածքը: Թ. հարուստ է քրոմիտների, բորատների, բոքսիտների, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի, պղնձի, քարածխի պաշարներով: Կան նաև նավթի, մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կորունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածոների արդ. նշանակություն ունեցող հանքավայրեր: Կլիման մերձարևադարձային է, առափնյա շրջաններում՝ միջերկրածովյան: Լեռնային ռելիեֆը ստեղծում է կլիմայական շրջանների մեծ բազմազանություն: Հունվարի միջին ջերմաստիճանը դաշտավայրերում 5°C ից (հս-ում) մինչև 10°C է (հվ-ում), սարահարթերում՝ 0°C ից,—5°C-ից (արմ-ում) մինչև—15°C (արլ-ում հնարավոր են մինչև —35°C սառնամանիքներ): Հուլիսի միջին ջերմաստիճանը Սև և Մարմարա ծովերի ափերին 22°C ից մինչև 24°C է, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին՝ 25°C ից 32°C, ներքին սարահարթերում՝ 15 0-ից 22°C: Տարեկան տեղումները 1000—2000 մմ-ից՝ ափամերձ լեռներում, մինչև 3000 մ՝ Պոնտական լեռների արլ. մասում, Անատոլական սարահարթի ներքին շրջաններում՝ 200—350 մմ. Հայկական լեռնաշխարհի լեռներում՝ 300-600 մմ: Գետերը լեռնային են, որպես կանոն, սակավաջուր: խոշոր գետերի (Տիգրիս, Եփրատ, Կուր, Արաքս, Եշիլ-Իրմակ, Կգըլ-Իրմակ, Ճորոխ) մեծ մասը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից, Սաքարիա գետը՝ Անատոլական սարահարթից: Եվրոպական Թ-ում է գտնվում Մարիցա գետի ստորին հոսանքը: Կան շատ լճեր (Վանա, Տուզ ևն): Հողերը: Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքներում՝ աղուտները, Հայկական լեռնաշխարհի տափաստանային շրջաններում՝ սևահողերը, ծովափնյա շրջաններում՝ շագանակագույն, հս-արլ-ի խոնավ մերձարևադարձերում՝ կարմրահողերը և լեռնաանտկաային գորշ հողերը, իսկ 2000—2100 մ բարձրությունից սկսած՝ լեռնա-մարգագետնային հողերը: Բուսականությունը: Եզրային լեռնկրի ծովահայաց լանջերին զերակշռում է միջերկրածովային բուսականությունը (կոշտատերև անտառներ և թփուտներ), Տավրոսի լեռներում՝ մաքվիսը (տեղ-տեղ փշատերև անտառներ), Արևելա-Պոնտական լեռներում՝ տերևաթափ անտառները (մշտադալար ենթանտառով), ներքին շրջաններում՝ կիսաանապատային և տափաստանային բուսականությունը, շիբլյակի և ֆրիգանայի խմբակցությունները: Հայկական լեռնաշխարհում տարածված են բարձրալեռնային մարգագետինները և լեռնային չոր տափաստանները: Կենդանական աշխարհը: Բնորոշ են լեռնային ֆաունայի ներկայացուցիչները մուֆլոն, բեզոարյան այծ: Անտառներում հանդիպում են ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, չախկալ, գայլ, շերտավոր բորենի, արջ, Ջեզիրե սարավանդում՝ ցիռ (վայրի էշ), աֆրիկական ֆաունայի ներկայացուցիչներ՝ վիթ.փարավոնամուկ ևն:
IV. Բնակչությունը
Պաշտոնական վիճակագրությունը բնակչության ազգային կազմի մասին հավաստի տվյալներ չի պարունակում: Մարդահամարները թուրք են գրանցում Թ-ի բոլոր այն քաղաքացիներին, որոնք իբրև մայրենի լեզու են ընդունել թուրքերենը: Ըստ լեզվական պատկանելության բնակչության 90,2 ը թուրքեր են (դավանում են սուննի աղանդի՝ իսլամ), 7,4 ը՝ քրդերի, 1,2 ը՝ արաբներ (1975), մնացածը՝ «չերքեզներ» (Թ-ում այսպես են անվախում ադըղեներին, ուբիխներին, չեչեններին, օսերին, լեզգիներին), հույներ, հայերի, լազեր, վրացիներ, բուլղարներ, հրեաներ: 1961—75-ին բնակչության տարեկան միջին աճը կազմել է 2,5 Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 42 մարդ է: Քաղաքային բնակչությունը կազմում է 42 (1975): Խոշոր քաղաքներ են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Բուրսան, Ղազիանթեպը, Էսկիշեհիրը, Կոնիան: 1974-ին Թ-ում կար 5 մլն գործազուրկ (լրիվ և մասնակի), արտասահման աշխատանքի է մեկնել մոտ 1 մլն բանվոր:
V. Պատմական ակնարկ
XI դ. 70-ական թթ. Միջին Ասիայից Փոքր Ասիա արշաված օղուզ-թուրքմենական քոչվոր ցեղերը հիմնեցին թուրք, պետության՝ սելջուկյան կամ իկոսիայի «ունակությունը: XIII դ. 1-ին կեսին մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով թուրք, ցեղերի հոսքը Փոքր Ասիա ուժեղացավ: Ներկայիս էսկիշեհիրի շրջանում բնակություն հաստատած ռազմատենչ կայը ցեղի առաջնորդ էրթողրուլ բեյը, օգտվելով սելջուկների սուլթանության և Բյուզանդիայի թուլացումից, ընդարձակեց իր բեյլիկը (բեյություն, բեկություն): Էրթոդրուլի մահից (1281) հետո նրան հաջորդեց որդին՝ Օսմանը (1299—1326), որի անունով թուրքերի պետությունը կոչվեց Օսմանի բեյություն, հետագայում՝ Օսմանյան կայսրություն (Եվրոպայում՝ Օտոմանյան կայսրություն): Օսմանյան պետության կազմավորման սկիզբը համարվում է 1299-ը, երբ Օսմանը (որի աթոռանիստը 1301-ից էնիշեհիրն էր) սկսեց վարել անկախ քաղաքականություն: Օսմանի որդի Օրհանի օրոք (1326—59), որը մայրաքաղաք դարձրեց Բրուսան (1326), ) թուրքերը հասան մինչև Սև և Մարմարա ծովերը: Մուրադ 1 (1359—1389) սուլթանը Բյուզանդիայից զավթեց Արևելյան Թրակիան, Ադրիանուպոլիսը դարձրեց մայրաքաղաք, 1360-ին ստեղծեց կանոնավոր հետևակ՝ ենիչերիների զորքը: Բայազիդ 1-ի օրոք (1389—1402) թուրքերը նվաճեցին Բուլղարիան, Մակեդոնիան, Թեսալիան, մոտեցան Կ. Պոլսին, ներխուժեցին Փոքր Հայք, ապա՝ Մեծ Հայք: 1402-ի հույիսի 28-ին Անկարայի տակ թուրք, զորքերը ծանր պարտություն կրեցին Լենկթեմուրից: Երկիրը բաժանվեց բեյությունների: Գահակալական պայքարը, ֆեոդալների կամայականությունները, երկպառակտչական պատերազմները վատթարացրին ժող. մասսաների դրությունը: Բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որի ղեկավար Բեդրեդղին Սիմավին քարոզում էր ընդհանուր հավասարություն: 1416-ին ապստամբությունը ճնշվեց: Թուրք, նվաճումների հետեվանքով Բյուզանդիայի տիրույթները սահմանափակվել էին Կ.Պոլսով և նրա շրջակայքով: 1453-ին սուլթան Մուհամմեդ II (Մեհմետ, Մեհմեդ, 1451—81) շրջապատեց Կ. Պոլիսը և երկարատև պաշարումից հետո, մայիսի 29-ին, գրավեց այն՝ դարձնելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը: Մուհամմեդ II նվաճեց Սերբիան, Հերցեգովինան, Հունաստանը, իր իրավասությանը ենթարկեց Ալբանիան, Մոլդովան, Վալախիան, Ղրիմի խանությունը և գրեթե ամբողջ Անատոլիան: Թուրքերը կասեցրին նվաճած ժողովուրդների պատմական զարգացման ընթացքը, որովհետև գտնվում էին սոցիալ-տնտեսական զարգացման առավել ցածր մակարդակի վրա: Փոքր Ասիայում թյուրքական տարբեր ցեղերից և բնիկների մի մասի բռնի թուրքացումից աստիճանաբար ձևավորվեց թուրք ազգությունը: Թուրքերի նվաճումները նպաստեցին հողատիրության ռազմաավատական սիստեմի տարածմանը: Հողի գերագույն սեփականատերը պետությունն էր: Նվաճած հողերի մի մասը տրվում էր ավատատերերին իբրև նվիրատվություն: Ավատները՝ թիմարները, զիամեթները, խասերը, տարբերվում էին եկամտի չափով: Մեծ քանակությամբ հողեր՝ վակուֆներ, պատկանում էին մզկիթներին: Զինվորական ավատատերերի՝ սիփահիների աշխարհազորը թուրք, բանակի հիմնական ուժն էր (XVI դ. կեսին 200 հգ. մարդ): Բայազիդ II-ի օրոք (1481—1512) թուրքերը Փոքր Ասիայից դուրս մղեցին Ակ-Կոյունլոններին, մոտեցան Հայաստանին, որտեղ նրանց ախոյանը դարձավ Սեֆյան Պարսկաստանը: XVI դ. Թ-ի և Սեֆյան Պարսկաստանի միջև սկսվեց մոտ 300-ամյա պայքար՝ Մերձավոր և Միջին Արևելքում գերակայության համար (տես Թուրք-իրանական պատերազմներ XVI-XVIII դդ.): Սելիմ I (1512—20) գրավեց Հայաստանի արմ. մասը, Քրդստանը, Ասորիքը, Պաղեստինը, Հնջազը, Իրաքը, Եգիպտոսը, Ալժիրը: Օսմանյան կայսրությունը ռազմ, հզորության գագաթնակետին հասավ Սուլեյման 1-ի օրոք (1520—1566): Թուրքերը նվաճեցին Հռոդոս կղզին, Հունգարիան: 1555-ին Պարսկաստանի հետ կնքած պայմանագրով Հայաստանը և Վրաստանը բաժանվեցին Թ-ի և Պարսկաստանի միջև: 1535-ին Սուլեյման I և Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1 կնքեցին ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր, մշակվեց կապիտուլյացիաների տեքստը, որը առևտր., հյուպատոսական և դատական արտոնություններ էր տրամադրում ֆրանս. հպատակներին: Սուլեյման I-ի օրոք հրապարակվեցին մի շարք օրենքներ (վարչ., ֆինանս. ևն), որոնք ամրապնդեցին ռազմա-ֆեոդալական սիստեմը: XVI դ. 2-րդ կեսին նկատվում են Օսմանյան կայսրության թուլացման նախանշաններ: Հաղթական պատերազմները նպաստում էին ֆեոդալների հարստացմանը, բայց քայքայում արտադրողական ուժերը: Օսմանյան կայսրության տնտ. թուլացումը անդրադարձավ նրա ռազմ, հզորության վրա: 1569-ին թուրք, զորքերը պարտվեցին Աստրախանի մոտ, 1571-ին՝ Լեպանտոյի ծովամարտում: XVI դ. 90-ական թթ. սկսվեց ջալալիների (ջելալիների) հակաֆեոդալական շարժումը, որը ավերածության մատնեց Հայաստանը, բազմահազար հայեր ստիպված հեռացան հայրենիքից: 1610-ին շարժումը ճնշվեց: 1639-ին Պարսկաստանի հետ կնքված պայմանագրով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու պետությունների միջև (տես Թուրք-իրանական պայմանագիր 1639): Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական զարգացման ետ մնալը եվրոպական պետությունների համեմատ՝ իր արտահայտությունը գտավ նրանց դեմ մղած պատերազմներում: 1664-ին թուրք, զորքերը ծանր պարտություն կրեցին Սան Գոթարդի ճակատամարտում՝ ավստր. և հունգ. միացյալ զորքերից, 1683-ին Վիեննայի մոտ՝ լեհ. և ավստր. զորքերից, 1699-ի Կարլովցիի հաշտությամբ և 1700-ի Կ. Պոլսի պայմանագրով Ավստրիային անցան Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին՝ Աջափնյա Ուկրաինայի հվ. մասը, Վենետիկին՝ Մորեան, Ռուսաստանին՝ Ազովը (տես Կարլովցիի կոնգրես 1698—99): XVIII դ. Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում (տես Ռուս-թուրքական պատերազմներ XVIII—XIX դդ.) Թ. կորցրեց Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին վերադարձրեց 1711-ին գրաված Ազովը, Զապորոժիեն, 1783-ին Ղրիմը միացվեց Ռուսաստանին, ճանաչվեց Ռուսաստանի հովանավորությունը Վալախիայի և Մոլդովայի վրա: XVIII դ. վերջից Թ-ի եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը ավելի ու ավելի կախման մեջ գցեց Թ. մեծ տերություններից: Այսպես ծագեց Արևելյան հարցը՝ որպես «օսմանյան ժառանգության» բաժանման խնդիր: Սելիմ III (1789—1807) կայսրության ֆեոդալական մասնատվածությանը վերջ տալու, ռազմ, հզորությունը վերականգնելու նպատակով փորձեց անցկացնել մի շարք բարենորոգումներ (հայտնի են «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության մատնվեցին: 1806—12-ի ռուս-թուրք. պատերազմում Թ-ի պարտությունից հետո Բեսարաբիան ազատագրվեց թուրք, լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացան ներքին ինքնավարություն (1813-ին Սերբիայում վերահաստատվեց թուրք, տիրապետություն, տես Բուխարեստի հաշտության պայմանագրեր 1812, 1913, 1918): 1821-ին բռնկվեց հույների ապստամբությունը, որը վերածվեց հույների համազգային պայքարի (տես Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն 1821-29): 1830-ին Հունաստանը հռչակվեց անկախ պետություն: 1828-29-ի ռուս-թուրք. պատերազմի ժամանակ ռուս, զորքերին Անդրկովկասում մեծ օգնություն ցույց տվեցին հայերը և վրացիները: Ռուսաստանին անցան Սև ծովի կովկասյան ափերը, Ախալցխան, Ախալքալաքը (տես Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 1829): 1830-ական թթ. եգիպտական փաշա Մուհամմեդ Ալիի հետ ընդհարումից հետո ուժեղացավ Թ-ի կախումը եվրոպական տերություններից: Մահմուդ II (1808—39) կայսրությունը փլուզումից փրկելու համար դիմեց կտրուկ միջոցների. 1826-ին ոչնչացրեց ենիչերիներին, 1834-ին վերացրեց ռազմաավատական համակարգը պետ. ապարատում, անցկացրեց վարչական նոր բաժանումներ, ստեղծեց մինիստրություններ, նախապատրաստեց ռեֆորմների ծրագիր, որը թանզիմաթ անունով հրապարակվեց Աբդուլ Մեջիդի (1839—51) օրոք: 1839-ի Հաթթը Շերիֆը և 1856-ի Հաթթը Հումայունը, որոնք նախատեսում էին առաջադիմական վերափոխումներ, հիմնականում չիրագործվեցին: Թեն այդ ռեֆորմները հռչակում էին Օսմանյան կայսրության բոլոր հպատակների կյանքի, գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թ-ում շարունակվում էր ոչ թուրք ժողովուրդների հալածանքը: Դա հանդիպում էր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի դիմադրությանը (տես Զեյթունի ապստամբություններ 1862, 1878, 1895): Այնուամենայնիվ, «թանզիմաթի» շրջանակներում հայերը ստեղծեցին Ազգային հոգևոր և գերագույն ժողովներ, հաստատվեց Ազգային սահմանադրությունը: Ղրիմի պատերազմից հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրին իրենց դիրքը Թ-ում (տես Ղրիմի պատերազմ 1853—56, Փարիզի հաշտության պայմանագիր 1856): 1856 ին հիմնվեց Օտոմանյան բանկը, որի կապիտալն ամբողջապես պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: Օտարերկրյա կապիտալը և Թ-ում իշխող ֆեոդալական վարչակարգը արգելակում էին թուրք, ազգ. բուրժուազիայի զարգացումը: 1865-ին թուրք, մտավորականները Կ.Պոլսում հիմնեցին «Նոր օսմաններ» գաղտնի քաղ. կազմակերպությունը, որի նպատակն էր ստեղծել սահմանադրական միապետություն, վերջ տալ թուրք, լծի տակ տառապող ժողովուրդների ազգային-ագատագրական շարժումներին և կայսրությունը փրկել տրոհումից: 1876-ի մայիսին պալատական հեղաշրջմամբ գահընկեց արվեց Աբդուլ Ազիզը (1861—76), կազմվեց կառավարություն «Նոր օսմանների» կողմնակիցներից՝ Միդհաթ Փաշայի գլխավորությամբ, որը Գրիգոր Օտյանի հետ կազմեց թուրք, առաջին սահմանադրությունը: 1876-ին Աբդուլ Համիդ II (1876—1909) ընդունեց սահմանադրությունը, սակայն 1878-ին չեղյալ հայտարարեց, ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան իշխանություն (տես «Զուլում»): 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմում թուրք, գորքերը Բալկանյան և Կովկասյան ճակատներում գլխովին ջախջախվեցին: Ռուս, գորքերին մեծ օգնություն ցույց տվեցին Բալկանների և Անդրկովկասի ժողովուրդները: Ռուս, զորքերի շարքերում կռվում էին նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆանոյի պայմանագրով (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878) Բուլղարիան ազատագրվեց թուրք, լծից, 16-րդ հոդվածով թուրք, կառավարությունը պարտավորվում էր մինչև ռուս, զորքերի հեռանալը հայկ. նահանգներում անցկացնել ռեֆորմներ: Եվրոպական տերությունները Սան Ստեֆանոյի պայմանագիրր դիտեցին որպես Ռուսաստանի դիրքերի ուժեղացում և նրանց պահանջով այն վերանայվեց Բեռլինի կոնգրեսում (տես Բեռյինի կոնգրես 1878): Բեռլինի դաշնագրով ճանաչվեց Սերբիայի,, Ռումինիայի, Չեռնոգորիայի անկախությունր, Հյուսիսային Բուլղարիան դարձավ Թին վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան՝ նահանգ Թի կազմում՝ Արևելյան Ռումելիա անունով: Ռուսաստանի տիրապետության տակ անցան Կարսը, Արդահանը և Բաթումը: 61-րդ հողվածով հայկ. նահանգներում հայերի ապահովության և ռեֆորմների անցկացման հսկողությունը դրվեց տարբեր շահեր ունեցող վեց տերությունների վրա՝ դրանով իսկ խափանելով ռեֆորմների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը, Բեռլինի կոնգրեսից սկսած, միջազգային դիվանագիտության մեջ մտավ իբրև Հայկական հարց: Բեռլինի կոնգրեսից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես վերածվեց իմպերիալիստական պետությունների կիսագաղութի: Նա շարունակում էր կորցնել իր նվաճած երկրները: 1881-ին Ֆրանսիան զավթեց Թունիսը, 1882-ին Անգլիան՝ Եգիպտոսը: XIX դ. վերջին Թ-ում Անգլիայի և Ֆրանսիայի մրցակիցը դարձավ Գերմանիան, որոնք վիճարկում էին Բաղդադի երկաթուղու կառուցման մենաշնորհը: Աբդուլ Համիդ 11-ի արտաքին և ներքին քաղաքականության առանցքը պանիսլամիզմն էր, որը ներքին քաղաքականության մեջ հետապնդում էր ոչ թուրք ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը ճնշելու, արտաքին քաղաքականության մեջ՝ կրոնի քողի տակ, իսլամ դավանող ժոդովուրդներին նվաճելու նպատակ: Աբդուլ Համիդ II ոչ միայն չիրագործեց Բեռլինի կոնգրեսի որոշումները, այլև Հայկական հարցը փորձեց լուծել հայերի զանգվածային կոտորածներով: XIX դ. 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում և Կ.Պոլսում բնաջնջվեց ավելի քան 300 հզ. հայ (տես Հայկական կոտորածներ 895—96): Ջեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմեցին ինքնապաշտպանության (տես Սասունի ապստամբություններ 1894, 1904): 1889-ին Ստամբուլում երիտթուրքերի ստեղծած «Միություն և առաջադիմություն» գաղտնի ընկերությունը կայսրությունը պահպանելու միակ ճանապարհը համարում էր օսմանիզմի և պանթյուրքիզմի շովինիստական ասիմիլյատորական քաղաքականության կիրառումը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո (տես Երիտթուրքական հեղափոխություն 908), 1909-ի մարտին երիտթուրքերն անցան իշխանության գլուխ: Աբդուլ Համիդը գահընկեց եղավ, սուլթան դարձավ նրա եղբայրը՝ Մուհամմեդ V (1909—18): 1909-ին Ադանայում և Կիլիկիայի այլ շրջաններում երիտթուրքերի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածին զոհ. դարձավ 30 հզ. մարդ (տես Ադանայի կոտորած 1909): 1911 —12-ի իտալա-թուրքական և 1912 (3-ի Բալկանյան պատերազմներից հետո եվրոպական պետությունների առջև նորից ծառացավ Հայկական հարցը: 1914-ի հունվ. 26 (փետր.8)ի ռուս-թուրք. համաձայնագրով նախատեսվեց Արևմտյան Հայաստանում կատարել բարեփոխություններ, սակայն առաջին համաշխարհային պատերազմը խոչընդոտեց այդ ծրագրի իրականացմանը (տես Հայկական բարենորոգումներ 1913—14): 1914-ի հոկտեմբերին Թ. մտավ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում: Կովկասյան ճակատում ռուս, զորքերը ջախջախիչ հարված հասցրին թուրքերին և 1915-16-ի ընթացքում գրավեցին գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը: Ռուս. զորքերի հաղթանակներին նպաստեցին հայ կամավորական ջոկատները (տես Կամավորական շարժում): Թեև թուրք. զորքերը որոշակի հաջողության հասան 1915-ին Գալլիպոլիում՝ անգլո-ֆրանսիական դեսանտային զորքերի, իսկ 1916-ին Կուտ Էլ-Ամարայի ճակատամարտում՝ անգլ. բանակի նկատմամբ, երկիրը գտնվում էր կործանման եզրին: Երիտթուրքերը օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, հայերի նկատմամբ կիրառեցին ցեղասպանություն: 1915-ի ապրիլից Արևմտյան Հայաստանում, նախապես մշակված ծրագրով, իրագործվեց զանգվածային կոտորած, որին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես մլն հայ (տես Մեծ եղեռն): Որոշ տեղեր հայերը դիմեցին ինքնապաշտպանության (տես Վանի հերոսամարտ 1915, Մուշի գոյամարտ 1915, Մուսա լեռան հերոսամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Շատախի հերոսամարտ 1915, Շապին-Գարահիսարի հերոսամարտ 1915, Ուրֆայի հերոսամարտ 1915): Հայերի բնաջնջման երիտթուրքական պլանը անմիջականորեն կապված էր Կովկասի, Պովոլժիեի, Ղրիմի, Միջին Ասիայի և Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված այլ շրջանների նկատմամբ ունեցած նրանց պանթյուրքական նվաճողական ձգտումների հետ: 1916-ին թուրք, լծի դեմ ապստամբեցին արաբները: Ստամբուլում, Անատոլիայի տարբեր շրջաններում տեղի էին ունենում ժող. զանգվածների զինված եյույթներ: 1918 ին Թ. Գերմանիայի հետ Սովետական Ռուսաստանին պարտադրեց Բրեստ-Լիտովսկի թալանչիական պայմանագիրը (տես Բրեստի հաշտություն 1918): Կարսը, Արդահանը, Արդվինը նվաճելուց հետո, 1918-ին թուրք, զավթիչները ներխուժեցին Անդրկովկաս: Մայիսի 22-26-ին հայ զինվորները և աշխարհազորը Աարդարապատի ճակատամարտում պարտության մատնեցին թուրքերին և կասեցրին նրանց արշավանքը Երևան (տես Սարդարապատի ճակատամարտ 1918): Սեպտ. 15-ին թուրքերը գրավեցին Բաքուն և սրի քաշեցին 30 հզ. հայ: 1918-ին թուրք, զորքերը պարտություն կրեցին Պաղեստինի և Բալկանյան ճակատներում: 1918-ի հոկտ. 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոսում ստորագրվեց զինադադար (տես Մուդրոսի զինադադար 1918): 1919-ին Փարիզի խաղաղության կոնֆերանսում մշակվեցին Օսմանյան կայսրության մասնատման պլաններ (տես Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20): Մուդրոսի զինադադարից հետո Անտանտի զինված ուժերը, ըստ Սայքս Պիկոյի համաձայնագրի (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), օկուպացրին Օսմանյան կայսրության տարբեր մասերը: Թուրք ժողովուրդը պայքարի ելավ Անտանտի երկրների դեմ: Այդ պայքարի հիմնական շարժիչ ուժը գյուղացիությունն էր: Ազգային պատերազմը գլխավորեց գեն. Մուստաֆա Քեմալ Փաշան (Աթա թյուրք), որի անունով շարժումը կոչվեց քեմալական: 1920-ի ապրիլի 23-ին Անկարայում քեմալականները ստեղծեցին մեջլիս (պառլամենտ), Թ-ի Ազգային մեծ ժողովը, որը կազմեց կառավարություն՝ Մ. Քեմալի գլխավորությամբ: Անկարայի կառավարությունն ապրիլի 26-ին դիմեց սովետական կառավարությանը՝ խնդրելով ցույց տալ նյութական օգնություն և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սովետական կառավարությունը ճանաչեց (1920-ի հունիսի 2) նորաստեղծ կառավարությանը, տալով նյութական օգնություն՝ ավելի քան 10 մլն ռ. (ոսկով) և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: 1920-ի օգոստ. 10-ին Անտանտի և Թի սուլթանական կառավարության միջև կնքվեց Սևրի պայմանագիրը (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920), որը քեմալական կառավարությունը չճանաչեց: Քեմալականները 1920-ի սեպտեմբերին ռազմ. գործողություններ սկսեցին Հայաստանի բուրժ. հանրապետության դեմ՝ դրանք ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ: Այդ «իմպերիալիզմի դեմ»պատերազմում թուրք հրոսակները հրի ու սրի մատնեցին Արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց (տես Հայ-թուրքական պատերազմ 1920): Սովետական Ռուսաստանի կառավարության վճռական միջամտության և Արևելյան Հայաստանում սովետական կարգերի հաղթանակի շնորհիվ թուրք, զավթիչները չկարողացան իրագործել հայերին իսպառ բնաջնջելու և Անդրկովկասը զավթելու ծրագիրը: 1921-ի մարտի 16-ին Մոսկվայամ Սովետական Ռուսաստանի և Թ-ի միջև պայմանագիր կնքվեց, որով Թ-ին Անդրկովկասից անցավ շուրջ 25 հզ. կմ² տարածություն (տես Սովետա-թուրքական պայմանագրեր 1921, 1925): Քեմալական կառավարությունն ազգ. պատերազմի ընթացքում վարում էր մոլի շովինիստական քաղաքականություն հույների, հայերի նկատմամբ: Հայերի զանգվածային կոտորած կազմակերպվեց Կիլիկիայում, հույների և հայերի ջարդ՝ Իզմիրում, քրդերի՝ Արևելյան Անատոլիայում: Հալածվում էր բանվորական և արհմիութենական շարժումը: Թի կոմունիստական կուսակցությունը (ԹԿԿ), որը հիմնադրվել էր 1920-ին, անցավ ընդհատակ: Ազգային պատերազմն ավարտվեց քեմալականների հաղթանակով: 1923-ի հուլիսի 24-ին Լոզանում ստորագրվեց հաշտության պայմանագիր Թի և Անտանտի պետությունների միջև (տես Լոզանի կոնֆերանս 1922—23): 1923-ի հոկտ. 29-ին Թ. հռչակվեց հանրապետություն, պրեզիդենտ դարձավ Մ. Քեմալը. պրեմիեր մինիստր՝ Իսմեթ Ինյոնյուն: 1924-ին ընդունվեց սահմանադրություն: Կառավարող կուսակցության դարձավ (մինչև 1950-ը) 1923-ին Մ. Քեմալի ստեղծած ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ): Ազգային պատերազմի կարևորագույն հետևանքը թուրքերի ազգային համախմբումն էր, թուրք բուրժ. ազգի վերջնական ձևավորումը: 1920-30-ական թթ. իրականացվեցին բուրժ. ռեֆորմներ, վերացվեցին սուլթանությունը և խալիֆայությունը, հոգևոր իշխանությունը անջատվեց պետությունից, դպրոցը՝ հոգևոր իշխանությունից: Եվրոպական օրենսգրքերի հիման վրա ստեղծվեցին քաղ. և քրեական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, չադրան, թուրք. գիրը դարձավ լատինատառ, մտցվեց եվրոպական հագուստ: Կառավարությունը արդյունաբերության բնագավառում կիրառում էր «էտատիզմի»՝ պետ. սեկտորի զարգացման քաղաքականություն, միաժամանակ խրախուսում մասնավոր սեկտորի ընդլայնումը: Գյուղատնտեսության ասպարեզում կիրառված միջոցառումները նպատակ ունեին ուժեղացնելու կուլակային տնտեսությունը: Քեմալականների նացիոնալիստական քաղաքականությունը հանգեցրեց 1925-ի քրդական ապստամբության, որը խեղդվեց արյան մեջ: Այդ ապստամբության օրերին, Անատոլիայի գյուղացիությանը ապստամբներից հեռու պահելու նպատակով, Քեմալը ստիպված եղավ անցկացնել մասնակի ագրարային ռեֆորմ: Թի միջազգային դրությունն ամրապնդվեց սովետա-թուրքական բարեկամական հարաբերությունների հաստատման շնորհիվ: 1925-ի դեկտ. 17-ին ստորագրվեց սովետա-թուրքական բարեկամության և չեզոքության մասին պայմանագիրը, որի գործողությունը 1935-ին երկարացվեց 10 տարով: 1932-ին Թ. դարձավ Ազգերի լիգայի, 1934-ին՝ Բալկանյան Անտանտի անդամ: 1931, 1936--37-ին դաժանորեն ճնշվեցին քրդական ապստամբությունները: 30-ական թթ. ընդլայնվեցին կապերը ֆաշիստական Գերմանիայի հետ: Իմպերիալիստական պետությունների հետ մերձեցումը ակնառու դարձավ նեղուցների ռեժիմի վերանայման կապակցությամբ, երբ թուրք, պատվիրակությունը հանդես եկավ սովետական ներկայացուցիչների արդար, օրինավոր և հիմնավորված առարկությունների դեմ (տես Մոնտրյոյի կոնֆերանս 936): 1937-ին Թեհրանում ձևավորվեց Թի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի ռազմ, խմբավորումը (Աահադաբադի պակտ), որը դարձավ բրիտանական քաղաքականության գործիք: Անգլո-ֆրանսիական իմպերիալիստները 1938-ին աջակցեցին Սիրիայից Ալեքսանդրետի սանջակը անջատելուն U Թ-ին միացնելուն: Մ. Քեմալի մահից հետո, 1938-ին, պրեզիդենտ ընտրվեց Ի. Ինյոնյուն: 1939-ի հոկտ. 19-ին Թ. միացավ անգլո-ֆրանսիական ռազմ, բլոկին, որը ձևականորեն հակաֆաշիստական էր, սակայն իրականում ուղղված էր Սովետական Միության դեմ: Սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ Թ. գաղտնի բանակցություններ էր վարում Սիրիայում ֆրանս. հրամանատարության հետ՝ Բաքվի և Բաթումի վրա հարձակվելու նպատակով: Պատերազմի ընթացքում, «չեզոքության» քողի տակ, Թ. օգնում էր Գերմանիային և վերջինիս աջակցությամբ նախատեսել էր զավթել Կովկասը: Թ. սովետական սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս: Գերմ. զորքերի ջախջախումը Ստալինգրադում սթափեցրեց թուրք. կառավարողներին: 1944-ի օգոստոսին դաշնակիցների պահանջով Թ. ձևականորեն խզեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ, իսկ 1945-ին, ՄԱԿ-ում տեղ գրավելու համար, սիմվոլիկ պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային: Պատերազմի տարիներին Թ-ի կառավարությունը վարում էր հետադեմ, հակաժողովրդական, մոլի շովինիստական ներքին քաղաքականություն: Հայերին, հույներին և հրեաներին տնտեսապես քայքայելու նպատակով 1942-ին ընդունեց «Ունեցվածքի հարկի» («Վարյըք վերգիսի») օրենքը: Հույները, հայերը և հրեաները պետք է պետ. գանձարան մուծեին իրենց ունեցվածքից տասնյակ անգամ ավելի գումար: Ժամկետին չմուծողները արտաքսվում էին Անատոլիայի խորքերը՝ տաժանակիր աշխատանքի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Տրումենի դոկտրինայի» (1947) և «Մարշալի պլանի» (1948) իրագործման հետևանքով Թ. ԱՄՆ-ից ստացավ ռազմ, և տնտ. օգնություն, Թ-ում տեղադրվեցին ԱՄՆ-ի ռազմ, բազաներ: Թի տնտեսությունը ենթարկվեց օտարերկրյա կապիտալին: Երկրի ռազմականացման հետադիմական քաղաքականությունը վատթարացրեց ժող. զանգվածների դրությունը: 1950-ին իշխանության գլուխ անցած դեմոկրատական կուսակցության (ԴԿ, ստեղծվել էր 1946-ին) կառավարությունը շարունակեց ԺՀԿ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը: Ա. Մենդերեսի կառավարությունը 1955-ի սեպտեմբերին Ստամբույում և Իզմիրում կազմակերպեց հույների և հայերի զանգվածային ջարդ: 1950-ին թուրք, կառավարությունը Կորեա ուղարկեց 20 հզ. զինվոր, որոնք ԱՄՆ-ի զորքերի հետ պատերազմում էին կորեական ժողովրդի դեմ: 1951-ին Թ. դարձավ ՆԱՏՕ-ի, այնուհետև ՍԵՆՏՕ-ի անդամ: 1960—76-ի ընթացքում Թ-ում աշխուժացավ բանվորական և արհմիութենական շարժումը: 1973-ին պրեզիդենտ դարձավ Ֆահրի Քորություրքը: 1974-ին, օգտվելով Կիպրոսում ստեղծված իրադրությունից, Թ. իրագործեց Կիպրոսը զավթելու իր վաղեմի ծրագիրը և գրավեց կղզու 40 ը: Ավելի քան 200 հզ. հույն, մասամբ հայ կիպրոսցիներ, թուրք զավթիչներից փրկվելու համար, հեռացան իրենց բնակավայրերից և պատսպարվեցին վրանաքաղաքներում: Թ-ի կառավարող շրջանները չէին կարող հաշվի չառնել երկրի հասարակական շրջանների՝ Սովետական Սիության հետ հարաբերությունները լավացնելու պահանջը: 1976-ի Փետրվարին մի խումբ դեպուտատներ կազմեցին պառլամենտական կոմիտե՝ Սովետական Միության հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդլայնվում են Թ-ի՝ Սովետական Միության հետ տնտ., տեխ.. մշակութային և առևտր. կապերը: Սակայն Թ-ի կառավարող շրջանների քաղաքականության հիմքը հակակոմունիզմը և հակասովետիզմն է: Արտաքին քաղաքականության ասպարեզում Թ. մնում է հավատարիմ ՆԱՏՕ-ի ագրեսիվ բլոկին և ԱՄՆ-ին: 1977-ի հուլիսին Ա. Դեմիրելը կազմեց կոալիցիոն նոր կառավարություն: 1977-ի դեկտեմբերին քաղ. ճգնաժամի պայմաններում Ս. Դեմիրելը հրաժարական տվեց: ԺՀԿ ղեկավար Բյուլենտ Էջեվիտը 1978-ի հունվարին կազմեց Թ-ի նոր կառավարություն: Թ-ում ներկայումս (1978) բնակվում է շուրջ 100 հզ. (որոշ տվյալներով՝ 250 հզ.) հայ, որից 60 հզ. Ստամբուլում, ուր և կենտրոնացած է հայ կյանքը (տես Ստամբուլ, Հայերը Մտամբուլում մասը): Մնացածները տեղաբաշխված են՝ Անկարայում՝ 300 ընտանիք, Մալաթիայում՝ 120, Տիգրանակերտում՝ 110, Ավագում (Սեբսատիա)՝ 72, Թոքատում (Եվդոկիա)՝ 29, Կայսերիում (Կեսարիա)՝ 28, Իսքենդերոնում՝ 30, Ամասիայում՝ 36, Արաբկիրում՝ 12, Քեմաիեում (Ակն)՝ 6, Սասունի գյուղերում՝ 69 և այլուր: Գավառներում հայերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, քաղաքներում՝ արհեստներով ու առևտրով: Կ. Պոլսի պատրիարքությունը (պատրիարքի գլխավորությամբ) կառավարության կողմից ճանաչված է որպես հայ համայնքի ղեկավար մարմին: Հայ քաղ. կազմակերպություններ ու կուսակցություններ չկան: Գործում է 40 եկեղեցի, որոնցից 34-ը՝ Մտամբուլում: Դպրոցներ կան միայն Ստամբուլում, որտեղ և լույս են տեսնում հայերեն թերթեր: Թուրքահայերի մասին տես նաև ՀՍՍՀ պատմական ակնարկը, Թի քաղաքների Անկարա, Ադաբազար, Ադրիանուպոլիս, Իզմիր, Էսկիշեհիր, Կոնիա, Պարտիզակ, Սամսուն, Տրապիզոն, Քյոթահիա ևն) վերաբերյալ հոդվածների պատմական տեղեկանքները: Ե. Սարգսյան
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները
Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, հիմնվել է 1923-ին: Արդարության կուսակցություն (ԱԿ), ստեղծվել է 1961-ին: Ազգային բարեկեցության կուսակցություն, հիմնվել է 1972-ին: Դեմոկրատական կուսակցություն, ստեղծվել է 1970-ին: Վստահության հանրապետական կուսակցություն
(ՎՀԿ), ձևավորվել է 1973-ին: Ազգային գործունեության կուսակցություն (ԱԳԿ), հիմնվել է 1962-ին: Թի բանվորական կուսակցություն, ստեղծվել է 1961-ին, 1971-ին արգելվել է, 1975-ի մայիսին վերաստեղծվել է: Սոցիալիստական կուսակցություն, ստեղծվել է 1975-ին: Թուրքիայի կոմունիստական կուսակցություն (ԹԿԿ), ստեղծվել է 1920-ին (1923-ից գործում է ընդհատակում): Թուրքիայի բանվորական արհմիությունների կոնֆեդերացիա («Թուրք-Իշ»), հիմնվել է 1952-ին, Թուրքիայի հեղափոխական բանվորական արհմիությունների կոնֆեդերացիա, հիմնվել է 1967-ին:
VII. Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
Թ. ագրարային-ինդուստրիալ երկիր է՝ ֆեոդալիզմի մնացուկներով, Արևմտյան Եվրոպային և ԱՄՆ-ի մոնոպոլիաներից տնտ. կախվածության պարզորոշ գծերով: 1960-ական թթ. մշակվում են երկրի տնտ. զարգացման պետ. ծրագրեր: 1963—1967-ին իրագործվեց I պլանը, 1968—1972-ին՝ II, 1973 ից Թ, ձեռնամուխ է եղել III ի իրագործմանը: Պետությանն են պատկանում երկաթուղային տրանսպորտը, կապի միջոցները, ծովային տրանսպորտի 1 2-ը, վարկա-բանկային համակարգի միջոցների 3 4-ը, մշակող արդյունաբերության համարյա 1 2-ը, արդյունահանող արդյունաբերության 3 4-ը և երկրի համարյա ամբողջ էլեկտրաէներգետիկան: Բնակչության մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը հասել է 600 Դոլլարի (1975), սակայն այս ցուցանիշով Թ. կապիտալիստական աշխարհում գրավում է վերջին տեղերից մեկը: Համախառն ազգային արդյունքի մեջ արդյունաբերության (ներառյալ շինարարությունը) բաժինը 1975-ին կազմել է 23,7, գյուղատնտեսությանը՝ 24,7, առևտրինը՝ 12,6, տրանսպորտինը և կապինը՝ 8,1, այլ ճյուղերինը՝ 30,9 Գյուղատնտեսությունը: Թ-ում գերիշխում է խոշոր հողատիրությունը՝ մանր գյուղացիական հողօգտագործման պայմաններում: Մշակվող հողերի (25,5 մլն հա, 1974) 2 3-ը գտնվում է կալվածատերերի և կուլակների (գյուղական բնակչության 10—12 ը) ձեռքում և միայն 1 3-ից էլ պակաս մասն է պատկանում գյուղացիական տնտեսություններին (գյուղական բնակչության մոտ 65 ը): Գյուղական բնակչության մոտ 25 ը բոլորովին հող չունի և ստիպված է վարձակալել բատրակություն անել: Ագրարային ռեֆորմի մասին 1945-ի, 1950 ի և 1973-ի օրենքները սահմանափակվեցին միայն պետական չօգտագործվող հողերը կարիքավոր գյուղացիներին տալով: Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը հողագործությունն է: Ցանքատարածությունների մոտ 80 ը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները, առավելապես ցորենն ու գարին (Կենտրոնական Անատոլիայում), սակայն ցորենը չի բավարարում և ամեն տարի 300—500 h զ. մ ներմուծվում է: Մշակում են նաև եգիպտացորեն, տարեկան, վարսակ և բրինձ, տեխ. Կուլտուրաներից (ցանքատարածության 15 ը)՝ ծխախոտ (ծովափնյա շրջաններում), բամբակենի (Չուքուրօվայի հովտում և Եգեյանի ափին), շաքարի ճակնդեղ, քնջութ, վուշ, կանեփ: Թ. աշխարհի ծխխախոտ արտադրող գլխավոր երկրներից Է. բերքի մոտ З 4-ը արտահանվում է (առանձնապես հայտնի է «Սամսուն» ծխախոտը): Թեյի մշակություն կա Ռիզեխոփա շրջանում (1973-ին հավաքվել է 253 հզ. ա կանաչ տերև): Խաղողի և պտղատու այգիներն զբաղեցնում են 3,3 մլն հա (4,2): Խաղողագործության հիմնական շրջանը Արևմտյան Անատոլիան է, ձիթենի և թզենի աճեցնում են Թ-ի արմ-ում և հվ-ում, ցիտրուսներ` Միջերկրականի առափնյա գոտում: Տարածված է նաև խնձորի, տանձի, սերկևիլի, սալորի, ծիրանի, դեղձի մշակությունը: Տնտ. մեծ նշանակություն ունի վայրի ծառերից հավաքվող տխլենու կաղինը (1974-ին՝ 360 h զ. ա): Թի տարածքի 1 3-ը զբաղեցնում են մարգագետիններն ու արոտավայրերը: Անասունների մթերատվությունը ցածր է: 1974-ին ոչխարների գլխաքանակը 3,7 մլն էր, այծերինը՝ 18 մլն (այդ թվում անգորական՝ 4,5 մլն), խոշոր եղջերավոր անասուններինը՝ 12, Էշերինը՝ 1,6, ձիերինը՝ 0,9 մլն: Թ. անգորական այծերի բրդի՝ դֆթիկի (մոհեր) համաշխարհային մատակարարողներից է: 1973-ին խուզվել է 6 հզ. տ դֆթիկ, 54 հզ. տ բուրդ: Բուրսայի շրջանում պահպանվել է շերամապահությունը: Ափամերձ շրջաններում բնակչությունն զբաղվում է նաև ձկնորսությամբ: Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 25 ը, մեծ մասը (մոտ 98 ը) պատկանում է պետությանը: Կարևոր նշանակություն ունեն վալոնյան կաղնին և խնկի ծառը: Արդյունաբերությունը: Արդ. արտադրանքի արժեքի ավելի քան 82 ը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը, մոտ 10 ը՝ արդյունահանող արդյունաբերությանը, 7—8 ը՝ էներգետիկային: Խոշոր գործարանները (որոնցում զբաղված է 200 և ավելի սարդ) կազմում են արդ. ձեռնարկությունների 4 ից էլ պակաս մասը, բայց նրանցում կենտրոնացած է բանվորական ուժի 70 ը և տալիս են արդ. արտադրանքի 71,5-ը: Էլեկտրակայանների ընդհանուր հզորությանը մոտ 3,4 հզ. Մվտ է: Ամենախոշոր ՋԷԿ-ը (410 Մվտ հզորության) գտնվում է Ամբարլիում, աշխատում է մազութով: Երկրորդն իր մեծությամբ Սեյիթյոմերի ՋԷԿ-ն է (300 Մվտ). աշխատում է գորշածխով: ՀԷԿ-երից ամենախոշորը Եփրատի վրա, Կեբանի մոտ, կառուցվածն է (1240 Մվտ): Խոշոր ՀԷկ է կառուցվում Սաքարիայի վրա, Գյոքչեկայայում (300 Մվտ). նույն գետի վրա է գտնվում Սարրյարի ՀԷԿ-ը (160 Մվտ), իսկ Կզըլ-Իրմակի վրա՝ Խըրֆանլարի ՀԷԿ-ը (148 Մվտ): Քարածուխ արդյունահանվում է Սեծովյան ափին՝ Զոնգուլդակ-էրեգլիի ավազանում, գորշածուխ՝ Քյոթահիայի իլում: Շահագործվում են նավթի հանքավայրեր Ռամադանում և Զոկում (հվ-արլ-ում), որոնք նավթամուղներով միացված են Բաթմանի նավթավերամշակման գործարանին: Նավթի պահանջմունքի մոտ 4 5-ը բավարարվում է ներմուծման հաշվին: Ներմուծվող նավթը վերամշակվում է Մերսինի, Իզմիթի և Ալիաղայի գործարաններում: Թ. քրոմիտների արդյունահանությամբ կապիտալիստական և զարգացող երկրների մեջ գրավում է 3-րդ տեղը (ՀԱՀ-ից և Հարավային Ռոդեզիայից հետո), արդյունահանվում են Գուլեմանի, Գյոջեկի, Էսկիշեհիրի շրջանում: Պղնձի հանքանյութ արդյունահանվում է Մուրգուլում և Էրգանիում, երկաթի՝ Տիվրիկում, մանգանի՝ Ֆետհիեի մոտ և Էրեգլիի շրջանում, ծարիրի՝ Բալըքեսիրի մոտ. արդյունահանվում են նաև սնդիկ, վոլֆրամ, կապար, բոքսիտներ, ծծումբ: Թույլ է զարգացած մշակող ծանր արդյունաբերությունը: Սև մետաղների արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Կարաբյուքում և Էրեգլիում: 1975-ին շահագործման է հանձնվել Իսքենդերոնի կոմբինատը: Գունավոր մետաղներից պղինձ ձուլվում է Սամսունում, Էրգանիում և Մուրգուլում, կապար՝ Կեբանում, ալյումին՝ Սեյդիշեհիրում: Մեքենաշինությունը թողարկում է տրանսպորտային միջոցներ (ջերմաքարշեր, վագոններ, ավտոմոբիլներ), գյուղատնտ. մեքենաներ (տրակտորներ, կոմբայններ), հաստոցներ, կենցաղային մեքենաներ և սարքավորում, էլեկտրատեխ. ապրանքներ ևն: Յարըմջայում կառուցվել է նավթաքիմիական կոմպլեքս, Բանդըրմայում՝ ծծմբաթթվի, Սարըէսկիում (Իսքենդերոն), Սիվրիջայում և Յարըմջայում՝ ֆոսֆատային, Քյոթահիայում, Մերսինում և Մամսունում՝ ազոտական պարարտանյութերի, Իզմիրում՝ լաքերի և ներկերի, Իգմիթում և Ադաբագարում՝ ավտոդողերի գործարաններ: Մշակող արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից է տեքստիլը (Կեսարիա, Նազիլլի, Ստամբուլ, Իզմիր, Երզնկա, Ադանա): Զարգացած է սննդի արդյունաբերությունը՝ ալրաղացային (250 գործարան), շաքարի (18 գործարան), մսի (13 կոմբինատ), ձիթագործական, բանջարեղենի և ձկան պահածոների արտադրության ճյուղերը: Ծխախոտի առավել խոշոր ֆաբրիկաները գտնվում են Ստամբուլում, Իզմիրում, Սամսունում, Ադանայում, Բիթլիսում, Մալաթիայում: Թղթի ֆաբրիկաներ կան Իգմիթում, Չայջումայում, Կերասունտում, Դալամանում: Չայիրօվայում (Ստամբուլի մոտ) գործում է լուսամատի ապակու՝ Մերձավոր և Միջին Արևելքում ամենախոշոր գործարանը: Զարգացած է ցեմենտի արտադրությունը (27 գործարան): Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 8138 կմ է (1976), որոնց սպասարկում են (1975) 717 շոգեքարշ, 242 ջերմաքարշ և 11 էլեկտրաքարշ: Խճուղիների երկարությունը 51 հզ. կմ է, գրունտային ճանապարհներինը՝ 160 հզ. կմ: 1975-ին երկրում կար 261,3 հզ. մարդատար ավտոմեքենա, 223,8 հզ. բեռնատար և 59,5 հզ. ավտոբուս: Մեծ դեր են խաղում սայլերով և քարավաններով կատարվող փոխադրումները: 1976-ին առևտրական ծովային նավատորմի տոննաժը 1079,3 հզ. տ էր, առավել խոշոր նավահանգիստները՝ Ստամբուլ, Մերսին, Իզմիր, Իսքենդերոն, Սամսուն: Նավագնացություն կա նաև Վանա լճում: Դատվանի և Վանի միջև երթևեկում է երկաթուղային լաստանավ: Խոշոր օդանավակայանները՝ էսենբոգա (Անկարա), Եշիլքյոյ (Ստամբուլ), Չիգլի (Իզմիր), Ադանա: Արտաքին տնտեսական կապերը: Թի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է: 1975-ին արտահանությունը կազմել է 1401,1 մլն դոլլար, ներմուծումը՝ 4738,7 մլն դոլլար: Արտահանում է գյուղատնտ. մթերքներ (բամբակ, ծխախոտ, կաղին, չամիչ) և արդ. հումք (սև և գունավոր մետաղների հանքանյութ): Ներմուծում է մեքենաներ ու սարքավորում, տրանսպորտային միջոցներ, մասամբ՝ սպառման ապրանքներ: Արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում ԳՖՀ-ն, Իտալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լիբանանը: 1960-ական թթ. կեսերից ընդլայնվում են արտաքին տնտ. կապերը սոցիալիստական երկրների, ամենից առաջ ՍՍՀՄ-ի հետ: 1974 ին ՍՍՀՄ-ի և Թի միջև ապրանքաշրջանառությունը 1964-ի համեմատությամբ աճել էր 10 անգամ: 1974-ին ՍՍՀՄ-ին բաժին էր ընկնում արտահանության 5 ը և ներմուծման 3 ը: Տնտ. և տեխ. համագործակցության վերաբերյալ 1967-ի համաձայնագրով ՍՍՀՄ-ը Թ-ին աջակցում է մետալուրգիական (Իսքենդերոնում), ալյումինի (Սեյդիշեհիրում), նավթավերամշակման (Իզմիրում), ծծմբաթթվի (Բանդրմայում), Փայտյա սալիկների (Արդվինում) գործարանների կառուցման գործում: 1973-ի հոկտեմբերին ստորագրվել է Ախուրյան գետի վրա ոռոգման ամբարտակի համատեղ կառուցման սովետա-թուրքական համաձայնագիրը: Դրամական միավորը թուրքական լիրան է: ՍՍՀՄ Պետբանկի կուրսով 100 թուրք. լիրան 2 ռ. 74 կոպ. (1978-ի հունվար):
VIII. Բժշկա-սանիտարական վիճակը և առողջապահությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Թ-ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 41,2, մահացությունը՝ 14,5 (1974): Մանկական մահացության վերաբերյալ ստույգ տվյալներ չկան (այն տատանվում է 1000 ողջ ծնվածին՝ 90-150 դեպք): Մահացության հիմնական պատճառները՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն են: Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: Գրանցվել է (1971) տուբերկոլլոզի ակտիվ ձևի մոտ 450 հզ. դեպք: 1972-ին Թ-ում եղել է 768 հիվանդանոցային հիմնարկ՝ 75,5 հզ. մահճակալով (2,1 մահճակալ 1 հզ. բնակչին), որից 49,0 հզ. մահճակալը՝ 586 պետ. բուժհիմնարկներում: Արտահիվանդանոցային բժշկ. օգնություն են կազմակերպել հիվանդանոցների 371 պոլիկլինիկային բաժանմունք, 437 մասնավոր պոլիկլինիկա, 292 բժշկ. կենտրոն, 872 առողջապահական կենտրոն, 2,4 հզ. առողջապահական կետ, մոր ու մանկան առողջության պաշտպանության 62 կենտրոն, երեխաների բուժսպասարկման 759 կետ և 301 դիսպանսեր: Աշխատել են (1973) 22,8 հզ. բժիշկ (1 բժիշկ 1,6 հզ.բնակչին), որից 8,8 hq.՝ պետ. ծառայությունում, 4,3 հզ. ստոմատոլոգ, 4,8 h զ. Դեղագործ և 21,6 հզ. միջին բուժաշխատող 1972): Բժշկ. կադրեր են պատրաստում 5 համալսարանների բժշկ. ֆակուլտետներ և 7 բարձրագույն բժշկ. դպրոցներ, միջին բուժաշխատողներ՝ 60 տարբեր ուս. հաստատություններ: Առողջապահության ծախսերը 1967—68-ին կազմել են պետ. բյուջեի 7,9-ը:
IX. Լուսավորությունը
Ժամանակակից կրթական համակարգը ձևավորվել է հանրապետություն հռչակվելուց հետո: 1924-ից մտցվել է համընդհանուր անվճար, պարտադիր, տարրական կրթություն, 1927-ից՝ համատեղ ուսուցում բոլոր աստիճաններում: 1973-ին օրենքով մտցվել է համընդհանուր պարտադիր 8-ամյա կրթություն: Ունի տարրական (5 ամյա, ընդունվում են 7 տարեկանից) և 5—7-ամյա միջնակարգ դպրոցներ: Տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ինստ-ը և լիցեյները: Ունի տեխնիկամանկավարժական և առևտրա-մանկավարժական բարձրագույն դպրոցներ: Բարձրագույն ուս. հաստատություններն են. Ստամբուլի, Անկարայի (1946), Եգեյան (Իզմիրում, 1955), Աթաթյուրքի անվան (Էրզրում, 1957) համալսարանները, տնտեսագիտության և առևտրի ակադեմիաները Անկարայում, Ստամբուլում, Էսկիշեհիրում, կոնսերվատորիաները՜ Անկարայում, Ստամբուլում, իզմիրում, ինժեներական-տեխնիկական և նրբագեղ արվեստի ակադեմիաները՝ Ստամբուլում: Խոշորագույն թանգարաններն են. Հնագիտության (հիմնադրվել է 1923-ին), Ազգագրության (1927) Անկարայում, Ս. Սոֆիայհ տաճարի (1934), Ստամբուլի հնագիտության (1846):
X. Գիտական հիմնարկները
Միասնական համակարգ չունի: Որոշ կոորդինացնող դեր են կատարում Պետական պլանային կազմակերպությունը, գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը (հիմնվել է 1963-ին) և մի շարք մինիստրություններ: Գիտահետազոտական աշխատանքներ են տարվում համալսարաններում: Ունի մոտ 10 հզ. գիտաշխատող (1975): Գիտա-տեխնիկական առաջընթացը բարձրորակ կադրերի մեծ պահանջ է առաջացրել, որը չեն կարող բավարարել երկրի բուհերը:
XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը
Լույս է տեսնում ավելի քան 900 թերթ և 600 հանդես (1976), մեծ մասը՝ Ստամբուլում և Անկարայում, հիմնականում՝ թուրքերեն: Առավել ազդեցիկ թերթերն են՝ «Ադալետ» (Adalet, 1962-ից), «Բարիշ» («Baris», 1972-ից), «Գյունայդին» («Giinaydin», 1968-ից), «Ջումհուրիեթ» («Cumhuriet», 1923-ից), «Դյունյա» («Dunya», 1951-ից), «Իսթանբուլ» («Istanbul»,
1949-ից), «Միլլիեթ» («Milliyet», 1950-ից), «Ռեսմի գազետե» («Т. С Resmi Gazete», 1920-ից), «Սոն Հավադիս» («Son Hava-dis», 1952-ից), «Տերջյուման» («Tercuman», 1961-ից), «Հյուրրիեթ»(«11 սո 6 է», 1948-ից), հանդեսները՝ «Ցանկի» («Yanki», 1972-ից), «Օզգյուր ինսան» («Ozgur insan», 1972-ից): Անատոլիայի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1920-ին: Ռադիոն գործում է 1927-ից, հեռուստատեսությունը՝ 1968-ից:
XII. Գրականությունը
Գրավոր գրականության առաջին գործերը ստեղծվել են XIII դ. արաբերենով և պարսկերենով: Թուրքերենով առաջին բանաստեղծությունները վերաբերում են XIV դ.: ժող. բանավոր գրականությանը զուգընթաց մինչև XIX դ. գոյություն է ունեցել արաբա-պարսկական «արուզ» տաղաչափությամբ պալատական պոեզիա: Միջնադարի հայտնի բանաստեղծներից են Յունուս Էմրեն XIII դ. վերջ—1320(21)Աշիկ-Փաշան (1271—1332), Համդի Չելեբին (1449—1503), Ահմեդ Փաշան (մահ. 1497), Նեջաթին (1460—1509), Մեհրի խաթունը (1456—1514), Մահմուդ-Բաքին (1526—1600), Ցուսուֆ Նաբին (1642—1712): Գեղարվեստական արձակն առաջացել է, այսպես կոչված, ռեֆորմների (թանզիմաթ, 1830—70) շր շրջանում: «Նոր գրականության հայրը» և թուրքական առաջին կատակերգության («Բանաստեղծի ամուսնությունը», 1860) հեղինակը Իբրահիմ Շինասին (1826—71) է, նորավեպի ժանրի հիմնադիրը՝ Ահմեդ Միդհատը (1844—1913): Առաջին վեպը («Թալաթի և Ֆիթնաթի սերը», 1872) գրել է Շամսետտին Մամին (1850—1904), առաջին պատմ. դրաման («Հայրենիք կամ Սիլիստրիա», 1873)՝ Նամըք Քեմալը (1840—88): Չափածո դրաման սկզբնավորել է Աբդուլհակ Համիդ Թարխանը (1852—1937): Գրականության զարգացման գործում նշանակալի դեր է խաղացել «Սերվեթի ֆյունուն» (1891—1944) ամսագիրը՝ բանաստեղծ Թեֆիկ Ֆիքրեթի (1867—1915) գլխավորությամբ: XX դ. երևան է եկել տարբեր ուղղությունների պատկանող գրողների մի նոր խումբ՝ Մեհմեդ էմին (1869—1944), Յախյա Քեմալ (1884—1959), Ահմեդ Հաշիմ (1884—1933), Օմեր Մեյֆեդդին (1884—1920): Գրականությունը վերելք է ապրել հանրապետության հռչակումից (1923) հետո: Նոր ուղենիշ է եղել հեղափոխական պոեզիայի հիմնադիր Նազիմ Հիքմեթի ստեղծագործությունը: Գրականության զարգացման վրա զգալի ազդեցություն է գործել Սաբահատտին Ալին (1907-48): Ետպատերազմյան տարիներին դեմոկրատական պոեզիայի զարգացման գործում մեծ դեր են խաղացել «Եռոտանի» խմբակի բանաստեղծները՝ Օրհան Վելիի (1914—1950) գլխավորությամբ: 1960—70-ական թթ. զարգացել է սոցիալիստական նպատակաուղղվածությամբ ռեալիստական գրականությունը (Օրհան Քեմալ, 1914—1970, Ազիզ Նեսին, Յաշար Քեմալ, ծն. 1922, Խալդուն Թաներ, ծն. 1915 16, Խյուսնյու Դաղլարշա, ծն. 1914):
XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը
Թ-ի արվեստը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Միջին Ասիայի և արաբական երկրների ժողովուրդների, ինչպես և սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: XII—XIII դդ. և վաղ օսմանյան շրջանում (XIV—XV դդ.) ազդեցությունները նկատելի են շին. տեխնիկայում, ճարտ. ձևերում և դեկորում, ընդհանուր հատակագծման մեջ: Այնուհետև կազմավորվել է թուրք, ազգային ոճը, որի զարգացումը և գագաթնակետը նշանավորվեց հայազգի ճարտ. Խոջա Մինանի (1489—1588) գործունեությամբ: XV—XVI դդ. քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մեդրեսեներ, հիվանդանոցներ, դամբարաններ, ամրոցներ, քարվանսարաներ, թաղածածկ մեծ շուկաներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղորեն ձևավորված շատրվաններ: Կառույցների հորինվածքներին և արտաքին կերպարներին բնորոշ են մեծաչափ ու բարձր գմբեթավոր դահլիճների և սրահներով կամ հուջրաներով (խուցեր) կազմված բակերի զուգակցումը, մարմարով երեսպատված ճակատները, բազմաստիճան ծավալային հորինվածքի դահլիճների ինտերիերին՝ սյուներին դրված գմբեթը, գունազարդ ապակեպատ լուսամուտների հարկաշարքերը, մուգ և բաց երանգի քարի, մայոլիկայի զուգորդումը: Այդ շրջանի կառույցներից նշանակալից են Ինջե Մինարը (Կոնիա), Ուլու Ջամին (Բուրսա), Մուլեյմանիե մզկիթը, Բայազիդի մեդրեսեն, Սուլեյմանի դամբարանը, Չինիլի-քյոշքի տաղավարները, Բաղդադ-քյոշքը, Թոփ-գաբու պալատը (Ստամբուլ): Բնակելի տները կառուցվածքով ֆախվերկային են (հիմնակմախքային), առաջ դուրս ելնող վերին հարկերով և փակ պատշգամբներով: XVIII դարից Թ-ի ճարտ. կրում է Եվրոպայում իշխող ոճերի մեծ ազդեցությունը: XVI դ. կազմավորվել է Թ-ի մանրանկարչությունը (Լևնի, Նիգյարի, Օսման), հաստոցային նկարչությունը (Սինան Բեյ, Մանասեներ), բուռն զարգացել է կիրառական արվեստը, խեցեգործությունը (Քյոթահիա, Իզնիկ), դաջագործությունն ու կերպասագործությունը (Մալաթիա, Բուրսա), պղնձագործությունը (Թոքատ), գորգագործությունը (Ուշաք), ոսկերչությունը (Կոնիա, Ատամբուլ), որին հաղորդակից են եղել բազմաթիվ հայ արհեստավորներ: Հատկապես մեծ համարում ուներ Տյուզյան ոսկերիչների ընտանիքը: Կիրառական արվեստը, կորցնելով իր կենտրոնները, շարունակում է ստեղծված ավանդները նաև այսօր: XIX դ. կեսերից մասնագետներ են պատրաստվել Ֆրանսիայում կամ Գերմանիայում: 1882-ին հիմնադրվել է Գեղարվեստի վարժարանը (1927-ին կոչվել է Ակադեմիա), որտեղ ուսանել են նաև հայ երիտասարդներ: Թի առաջին արվեստագետները (Օսման Համդի Բեյ, Շեքեր Ահմեդ, Երվանդ Ոսկան և ուրիշներ) աշխատել են պատկերել ժողովրդի կյանքից վերցված թեմաներ, դիմել եվրոպական նկարելաձևին: XX դ. սկզբին առաջացավ իմպրեսիոնիստներին հարող նկարիչների մի մեծ խումբ: 1929-ին կազմակերպվել է «Անկախ նկարիչների և քանդակագործների միությունը», 1933-ին՝ «Դ խումբը» (Ն. Բերկ, Ս. Բերքել, Զ. Թոլլու, Թ. Զաիմ, Ջ. Դերելի), որի անդամների համար բնորոշ է խեթական և միջնադարյան Թ-ի արվեստների զուգորդումը կուբիզմին: Ոմանք հանգեցին աբստրակցիոնիզմին: 1918—20-ի ազգային-ագատագրական հեղափոխության դեպքերի անմիջական ազդեցությամբ զարգացել է ռեալիստական թեմատիկ պատկերը (Ն. Իսմայիլի, Ի. Չալլի), պլակատը, գրքի ձևավորումը (Մ. Ասլիեր, Ն. Գյունալի, Ի. Բալաբան, Ք. Սալերի, Ա. Բերգեր): Յուրատիպ զարգացում է ապրում մոնումենտալ քանդակագործությունը (Զ. Մյուրիդօղլու, Հ. Գյոգեր, Ա. Բարա): Լայն ճանաչում ունի բանաստեղծ և նկարիչ Բեդրի Էյուբօղլուն: Անկարայում և Սւոամբուլում պարբերաբար բացվում են ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ: Թ-ի թանգարաններում, որոնք հիմնականում կենտրոնացված են Ստամբուլում, պահպանվում են նաև հայ արվեստագետների ստեղծագործությունները:
XIV. Երաժշտությունը
Թուրք. ժող. երաժշտությունը ազգակից է թուրքական մյուս ժողովուրդների ֆոլկլորին և կրել է հարևանների երաժշտության նկատելի ազդեցությունը: Միաձայն է, տարածված ժանրերն են՝ մանի (դիատոնիկ լադերում ընթացող, պարզ կառուցվածքի եղանակներ՝ գեղջկական քառատող խաղիկներով, որ հիշեցնում են հայկական և ադրբեջանական համապատասխան ժանրի երգերը), ղոշմաթյուրքյու (ազատ կառուցվածքի, մեղեդիապես զարգացած քնարական երգեր, որոնք հիշեցնում են ադրբեջանական և միջին-ասիական ժողովուրդների համանման երգերը): Մասնագիտացված ժողովրդական («ավանդական») վոկալ, գործիքային և վոկալ-գործիքային երաժշտությունը արաբա-իրանական դասական մշակույթի մի ճյուղն է՝ ֆասիլ կոչվող իմպրովիզացիոն բնույթի բազմամաս պիեսներ (նման արաբական նոտաներին և իրանական դաստգյահներին), որոնք ընթանում են բազմազան մակամներում (հեջազ, զանգուլա, քյուրդի, գյուլստան), օգտագործում մինչև 20 տևողական միավորներից կազմված բազմաթիվ որոշակի ռիթմեր՝ ուսուլներ: Ընդհանրապես ռիթմի բազմազանությունը և խառն ու փոփոխական չափերը բնորոշ են թուրք, ժող. երաժշտությանը: Գործիքային երաժշտությունը ընդգրկում է բեշրեֆ ռոնդոյանման եղանակներ (ծառայում են որպես ներածական՝ ֆասիլի և նրա հատվածների համար), թաքսիմ՝ պարային ռիթմ ունեցող քաղաքային ժող. երգերի եղանակներ, այլ երգեր ու պարեղանակներ: Ընդունված նվագարաններ են՝ քամանչան, ռեբաբը, ուդը, թամբուրը, զուռնան, դափն ու դհոլը: Թուրք, երաժշտ. զարգացման մեջ մեծ ավանդ ունեն՝ հանրագիտակ Դ. Կանտեմիրը (XVII—XVIII դդ.), որի ավանդական ոճով հորինված ստեղծագործությունները մինչև XIX դ. վերջը լայն ժողովրդականություն են վայելել (դրանց զգալի մասը պահպանվել է նոր հայկական նոտագրությամբ վերաձայնագրված վիճակում), հայ երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ ՜Համբարձում Լիմոնճյանը, որի նոտագրական համակարգը լայնորեն օգտագործել են թուրք երաժիշտները, Ջ. Դոնիցետտին (նշանավոր կոմպոզիտորի եղբայրը 1828—56-ին բնակվել է Կ. Պոլսում), որի թուրք աշակերտները դարձել են նշանավոր երաժիշտներ, Տիգրան Չուխաճյանը, որ համարվում է նաև թուրք, օպերետի հիմնադիրը, և Կոմիտասը, որի ստեղծագործությունները թուրք, երաժշտության մեջ ժող. հիմքով պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի գոյացման օրինակ են հանդիսացել: Նկատելի դեր են խաղացել նաև հայ երաժիշտ կատարողները (Թամբուրի Նիկողոս, Թադևոս Էֆենդի, Աստիկ և ուրիշներ): Մասնագիտացված բազմաձայն երաժշտությունը Թ-ում զարգացել է հանրապետություն հռչակելուց հետո: Հիմնադրվել են կոնսերվատորիաներ (Ստամբուլում՝ 1923, Անկարայում՝ 1936, Իզմիրում՝ 1951), մշտական օպերետային (Անկարայում՝ 1928-ին) և օպերային՝ (Անկարայում՝ 1950-ական թթ. և Ստամբուլում՝ 1960-ին) թատրոններ: Գործում են սիմֆոնիկ նվագախմբեր, գործիքային և վոկալ անսամբլներ: Ստամբուլում անց են կացվում միջազգային երաժշտական փառատոներ: Նշանավոր են կոմպոզիտորներ Ջեմալ Ռաշիդ Ռեյը, Հասան Ֆարիդ Ալնարը, Ուլվի Ջեմալ էրկինը, Ահմեդ Ադնան Սայդունը, Նեջել Քյազիմ Աքսեսը, Նեիդ Քոդալլին, Բուլենտ Թառ-ջանը, իլխան Ուսմանբաշը, Ֆերիտ Տյուզյունը, թեթև ժանրի կոմպոզիտոր Նորայր Դեմիրճյանը, ջութակահարուհի Ա. Էրդուրանը, դաշնակահարուհի Ի. Բիրետը, երգչուհի Լ. Այշե Գենջերը, երգիչ Ա. Բարանը, օպերային երգիչներ՝ Ալիս Մանուկյանը, Պետրոս Գույումճյանը, Գևորգ Պոյաջյանը և ուրիշներ:
XV. Թատրոնը
Ժողովրդա-բեմական արվեստի տարբեր տեսակներն (ղարագյոզ, օրթա-օյունու ևն) ու XVIII դ. վերջերից արևմտա-եվրոպական թատրոնների բեմադրությունները սկզբնավորեցին Թ-ի ժամանակակից թատրոնի զարգացումը: XIX դ. սկզբին հայերը կազմակերպել են Թ-ի առաջին թատերախմբերը: Կ. Պոլսում է հիմնադրվել արևմտահայ պրոֆեսիոնալ թատրոնը: Հայ դերասաններն ու ռեժիսորները տվել են նաև թուրքերեն ներկայացումներ, նպաստել թուրք, թատրոնի կազմավորմանը: 1869-ին ստեղծվել է «Գեղիկ-վաշա» թատրոնը («Օսմանիե թատրոն») Հ. Վարդովյանի (Գյուլլյու Հակոբ) ղեկավարությամբ, որտեղ տրվել են հայերեն և թուրքերեն ներկայացումներ: Աբդուլ Համիդի բռնակալության շրջանում թատրոնը չի զարգացել: 1882—1914-ին գործել է Մ. Մնակյանի Օսմանյան մելոդրամատիկ թատերախումբը: Թատերական կյանքում որոշ աշխուժացում առաջացրել է Երիտթուրքական բուրժ. հեղափոխությունը. 1914-ին Ստամբուլում կազմակերպվել է ազգային թատրոն «Դարյուլբեդայի Օսմանի» («Օսմանական արվեստի տաճար») անունով: Սակայն ազգային թատրոնի զարգացումը հնարավոր է դարձել Թուրքական Հանրապետության հռչակումից հետո: Ներկայումս թատրոններ կան Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում ևն: Առավել նշանավորներից են Մեծ թատրոնը, Գեղարվեստական և «Բարեկամների թատրոն»ը Անկարայում, Քաղաքային թատրոնը և «Կենտեր դերասանների»նը Ստամբուլում: 1960—70-ական թթ. խաղացանկում տեղ են գտել թուրք. (Գանգիր Կալյոջու, Նազիմ Հիքմեթ և ուրիշներ) ու արևմտա-եվրոպական երկրների դասական և ժամանակակից դրամատուրգների երկերը: Բեմադրվում են նաև ռուս, և սովետական հեղինակների պիեսներ: Առաջատար դերասաններից ու ռեժիսորներից են՝ Մուխսին Էրտուգրուլը, Ջունեյտ Գյոկչերը, Շահան Ակալին, Յլղըզ Կենտերը, Նիսա Սերեզլին, Խալդուն Դորմենը, Գյուլրիզ Սուրուրին, Թոթո Քարաճան (Իրմա Ֆելեքյան):
XVI. Կինոն
Թ-ում առաջին կինոնկարահանումը կատարել է Ֆ.Ուզկինայը 1914-ին: 1919-ին Ստամբուլում կազմակերպվել է կինեմատոգրաֆիայի մասնավոր ֆիրմա (1922-ից՝ «ՔԵմալ ֆիլմ» կինոստուդիա, գլխավոր ռեժիսոր՝ Մուխսին էրտուգրուլ): Սակայն ազգային կինոարդյունաբերության ստեղծումը համընկնում է 1940—60-ական թթ.: Այդ ժամանակ հանդես են եկել ռեժիսորներ Լութֆի Ակադը, Այդին Արակոնը, Մեղին Էրկսանը, Խալիդ Ռեֆիդը, որոնք ֆիլմերում արծարծել են թուրք, իրականության հուզող խնդիրները («Անջուր ամառ», «Օձերի վրեժը», «Օտարը քաղաքում» ևն): Կինոստուդիաները («Աջար ֆիլմ», «Էլիֆ ֆիլմ» ևն) մասնավոր են: 1960-ից Անթալիայում, Ադանայում և Իզմիրում կազմակերպվում են ազգային կինոփառատոներ: Թուրք, կինոնկարները ցուցադրվել են միջազգային փառատոներում: Տարեկան թողարկվում է մոտ 200 ֆիլմ: Գործում են 3000 կինոթատրոն, 10 կինոստուդիա, 50 կինոֆիրմա (1974): Կինոդերասաններից են՝ Թյուրքան Շորայը, Ցըլմազ Գյունեյը, Մ. Յունը, Քենան Փարսը (Գրիգոր Ջեզվեճյան), Ֆ. Գիրիկը, Նուբար Թերզյանը:
Գրկ. Маркс К. и Энгельс Ф., Британская политика.—Турция, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 9 Энгельс Ф., Турецкий вопрос, նույն տեղում: Маркс К., Турецкий вопрос».., նույն տեղում: Նույնի, Восточный вопрос, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 12 Լենին Վ. Ի., Դյուրավառ նյութը համաշխարհային քաղաքականության մեշ, Երկ., հ. 15: Նույնի, իրադարձությունները Բալկաններում և Պարսկաստանում, Երկ., հ. 15: Նույնի, Ասիայի զարթոնքը, Երկ., հ. 19: Նույնի, Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ. 21: Ինճիճյան Ղ., Դարապատում, հ. 1—8, Վնտ., 1824—28: Այվազովսկի Գ., Պատմութիւն Օսմանեան պետութեան, հ. 1—2, Վնտ., 1841: Ջավեն Տ., Թյուրք սահմանադրությունը և երիտասարդ թյուրք կուսակցությունները, Թ., 1908: Թոփչյան Ե., Երիտասարդ Թուրքիան և հայերը, մաս 1, Թ., 1909: Սարգսյան Ե., Սահակյան Ռ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության Նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Ե., 1963: Սարգսյան Ե., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ., Ե., 1964: Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը. 1914—1916 թ»., Ե., 1967: Երեմեև Դ. Ե., Թուրքերի ծագումը, Ե., 1975: Мандельштам А., Младотурецкая держава. Историко-политилеский очерк, М., 1915 Кемаль М., Путь новой Турции, т. 1-4, М., 1929-34 Гордлевский В. А., Государство Сельджукидов Малой Азии, М.—Л., 1941 Завриев Д., К новейшей истории северо-восточных вилайетов Турции, Тб, 1947 Готлиб В ՜., Тайная дипломатия во время первой мировой войны, М., 1960 Новичев А., История Турции, I, Эпоха феодализма (XI—XVIII века), Л., 1963 Նույնի, Турция. Краткая история, Л., 1965 Турецкая республика, М., 1975 Политика и экономика современной Турции, М., 1977 Адькаева Л., Бабаев А., Турецкая литература. Краткий очерк, М., 1967 Миллер Ю., Искусство Турции, М.Л., 1965 Босташвили Н. Н., Библиография Турции, Тб., 1971 Н amm е r-Р ս г gst а 1 1 J. von, Geschichte des Osmanischen Reiches, Bd. 1-10, Pesth, 1834-36 Kalenderian V., An Inquiry into the pattern of Turkish nationalism, N. Y.,1945 Tarih, cilt 1—4, Istanbul, 1933—38 Karal E., Tiirkiye Cumhuriyeti tarihi (1918 1953), Istanbul, 1958.
