Jump to content

ՀՍՀ/ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ա. Մ. Գորկու անվան, հիմնադրվել է 1950-ին, Աշխաբադում, մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա: 1960-ական թթ. նրա տեխնիկական ֆակուլտետի հիման վրա կազմակերպվել է պոլիտեխնիկական ինստ.: Ունի բանասիրական (թուրքմենական և ռուսական), օտար լեզուների, պատմության, իրավաբանական, կենսաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետներ (1975), երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժանմունքներ, ասպիրանտուրա: 1974 75 ուս. տարում սովորել է 10 հզ. ուսանող, աշխատել 665 դասախոս և գիտական աշխատող: 1954-ից հրատարակում է «Գիտական զեկույցներ»: