ՀՍՀ/ԹՈՒՐ ԿԱՅԾԱԿԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՒՐ ԿԱՅԾԱԿԻՆ, «Սասնա ծռեր» հայ ժողովրդական վեպի գլխավոր հերոսների զենքը: Հիշատակվում է «Թուր կեծակին», «Կեծական թուր» և այլ ձևերով, ամենահատու է, շերտում է երկաթն ու պողպատը: Նրանով Սասունցի Դավիթը կտրում է 40 գոմեշի կաշին, նույնքան ջրաղացքարը, երկու կես անում Մսրա Մելիքին: Ժողովուրդը Թ. կ. պատկերացրել է իբրև իսկական կայծակ, որից կրակ է թափվում ու վառում մարդկանց: Նույն պատկերացմամբ՝ այն զոդվել է երկնաքարից կամ շանթաքարից (մետեորիտ), կամ ձեռք բերվել ծովի հատակից:
Գրկ. Աբեղյան Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966, էշ 411: Ա. Ղանալանյան
