Jump to content

ՀՍՀ/ԹՈՓԱԼ-ՉԱՈՒՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՓԱԼ-ՉԱՈՒՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն դաշտում: 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ունեին եկեղեցի (Ս. Հովհաննես) և վարժարան: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է թուրք ջարդարարների ձեռքով Կամախի կիրճում: Թ. շ. այժմ թրքաբնակ գյուղ է: