Jump to content

ՀՍՀ/ԹՈՓՈՒՐԻՁԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՓՈՒՐԻՁԵ Վալենտին Բագրատի, ծն. 31.12.1907 (13.1.1908), Թիֆլիս, վրացի սովետական քանդակագործ: ՎՍՍՀ ժող. նկարիչ (1958), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ-անդամ (1958): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում (1924—31): Աշխատանքներից են՝ Լ. Կեցխովելու (քար, 1935—36), Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1956) հուշարձանները, Ի. Ճավճավաձեի և Ա. Ծերեթելու հուշարձանի՝ Ա. Ծերեթելու ֆիգուրը (բրոնզ, 1958), Թբիլիսիում, Վ. Ի. Լենինի կիսանդրին (մարմար, 1938, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում), «Հաղթանակ» արձանը Չիաթուրայի թատրոնի շենքի վրա (բրոնզ, 1950): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1950):