ՀՍՀ/ԹՈՔԱԹՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՈՔԱԹՅԱՆ Արման (17.7.1896, Պլովդիվ—12.6.1960, Լոս Անջելես), հայ երգիչ (դրամատիկական տենոր): 1904-ին ընտանիքով տեղափոխվել է Եգիպտոս: 1911-ին Ալեքսանդրիայում երգել է Կոմիտասի երգչախմբում, 1919—22-ին Միլանում մշակել ձայնը: 1922—47-ին, որպես մեներգիչ, հանդես է եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում: Լավագույն դերերգերից են՝ Տուրիդդու (Մասկանիի «Գեղջկական ասպետություն»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ), Կավարադոսի, Ռուդոլֆ (Պուչչինիի «Տոսկա», «Բոհեմա»), Ալֆրեդ, Ռադամես (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Խոզե (Բիգեի «Կարմեն»), Ֆիգարո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»): Հանդես է եկել հայկ. երգերի կատարումներով:
Ց. Բրուտյան
