Jump to content

ՀՍՀ/ԹՈՔՄԱՋՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՈՔՄԱՋՅԱՆ Լեոն Հրաչի (ծն. 16.7.1937, Երևան), հայ սովետական քանդակագործ: ՍՄԿԿ անդամ 1970-ից: 1957-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ-ը: Աշխատում t հաստոցային և մոնումենտալ քանդակագործության ասպարեզում: 1968-ին «Երգ» քանդակաշարի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի դափնեկրի կոչման, 1976-ին միջազգային «Մարմար-76» մրցույթում (Պրիլեպ, Հարավսլավիա)՝ առաջին մրցանակի: Գործերից են՝ «Պետիկ Թորոսյան» մեմորիալ կոմպոզիցիան (1971, ՀՍՍՀ դատախազության շենքի ճակատին), «Անուշ և Սարո» (1973, բազալտ, Երևանի Թումանյանի զբոսայգի), «Վերածնունդ» (1975—76, գրանիտ, Եղեգնաձոր) արձանները: