Jump to content

ՀՍՀ/ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ: Զբաղվում է գյուղատնտ. Թռչունների բուծմամբ՝ դիետիկ ձու, թարմ միս, նաև աղվափետուր և փետուր ստանալու համար: Որպես անասնապահության ճյուղ, Թ. փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ: Ունի տնտ. բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում ևն): Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5—6 ամսականում, առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140—150 սերունդ: Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35—36 գ, իսկ 70—75 օրականը՝ մինչև 1,5 կգ: Կերակրման և պահվածքի բնականոն պայմաններում, անվանաթերթերում ու լուսանցքներում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2—2,5 կգ կերամիավոր: Բացի այդ, թռչունի սաղմը զարգանում է հիմնականում մոր օրգանիզմից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդ. մասշտաբներով կազմակերպել ճտահանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբուծական մթերք ու աճեցնել ճտեր մայրական հոտն անընդմեջ համալրելու համար: Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռևս մ. թ. ա. IV—III հազարամյակում, Հնդկաստանում և Չինաստանում: Աստիճանաբար ընտելացվել են հավը, աղավնին, սագը, բադը, հնդկահավը, ապա՝ խլահավը և լորը: Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է Թ-յան ճյուղերի և ուղղությունների հիմքը: Թ. Ընդգրկում է հավաբուծությունը,, սագաբուծությունը, բադաբուծությունը, հնդկահավաբուծությունը, խլահավերի և լորերի բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ: ՍՍՀՄ-ում Թ. Սկսել է զարգանալ 20-ական թթ., երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական ինկուբատորային կայաններ, ինկուբատորներ, 1925-ից սովետական տնտեսություններ, իսկ 1930-32-ին թռչնաբուծական ֆաբրիկաներ: 1974-ին ձվի համախառն արտադրանքի ծավալով ՍՍՀՄ աշխարհում գրավել առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու աշխարհում` միջինը` 85-90: Հայաստանում Թ.գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Ըստ խեթական գրավոր հուշարձանների, դեռևս մ.թ.ա III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ հավ, աղավնի ևն: Հայաստանում Թ-յան զարգացման մասին տեղեկություներ կան Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ղ.Փարպեցու, Մ.Խորենացու, Ղ.Ալիշանի և այլոց աշխատություներում: Թռչունների բուծման, խնամքի կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Գիրք տակոց» (XI —XII դդ.) թարգմանական գրվածքում, Կովկասյան գյուղատնտեսության ընկերության հրատարակություններում (XIX դ.): Թ. նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հե տո, երբ 1930-ական թթ. կազմակերպվեցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ: 1949-ին ՀՍՍՀ տնտեսություններում կար ընդամենը 219 հզ., 1959-ին՝ 502 հզ., 1965-ին՝ մեկ մլն թռչուն: 1964-ից Թ. աստիճանաբար ինտենսիվացում, մեքենայացվում ու ավտոմատացվում է փոխադրվելով արդ. Հիմքի վրա: 1965-ին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ 1975-ին՝ 6561,3 հզ., 1975-ին արտադրվել է 350,3 մլն ձու: 1975-ին գործում էր 13 թռչնաբուծական ֆաբրիկա, 22 սովետական տնտեսություն և 19 ԹԻԿ: Հանրային Թ-յան վերելքին զուգընթաց զարգանում է տնախառն արտադրանքի կեսից ավելին ստացվել է տնամերձ Թ-ից:

Ս. Կարապետյան