ՀՍՀ/ԹՌՉՆԱՊԱՏԿԵՐ
ԹՌՉՆԱՊԱՏԿԵՐ, քանդակային և նկարչական կերապավորումով զարդապատկեր: Տարածված է բոլոր մշակույթներում: Հայաստանում Թ-ներ հանդիպում են սկսած քարի դարից, ժայռապատկերներ: Ունեցել են խորհրդանշական ծիսական, կնքագիտական, տոհմա-զինանշանային ևն և գերղարվեստական նշանակություն: Լայնորեն կիրառվել են միջնադարյան պատկերազարդ ձեռագրերի խորաններում, անվանաթերթերում ու լուսանցքներում, կրոնական ու աշխարհիկ շենքերի որմերին, կոթողների և խաչքարերի վրա: Միջնադարաի հայհեղինակները Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի և ուրիշներ: Խորանների Թ-ները նաև կենդանիների, բույսերի պատկերները համարել են Հին և Նոր Կտակարանների այլաբանություն: Ձեռագրերում թռչունները, անկախ խորհրդանշանական իմաստից, պատկերվել են սխեմատիկ-ոճավորված (Վասպուրականի մանրանկարչության դպրոց), ոճավորված՝ հիմնականում պահպանելով բնական ձևը (մանրանկարչության դպրոցների մեծ մասում) և ընդհուպ մոտենալով բնական պլաստիկ ձևերին (Կիլիկիայի մանրանկարչության դպրոց): Մեր ժամանակներում Թ-ներն օգտագործվում են գրքի ձևավորման ասպարեզում: Տես նաև Թռչնագիր:
Վ. Ղազարյան
