ՀՍՀ/ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊՆԵՐ (Draco volans), ագամաների ընտանիքի վիշապների սեռի մողեսներ: Մարմնի երկարությունը 25-40 սմ է: Գլուխը բարձր է, եռանկյունաձև, պոչը՝ երկար: Դունչը բութ է, կարճացած: Մարմինը պատված է թեփուկներով, կողքերից ունեն մաշկային լայն ծալքեր, որոնց շնորհիվ ընդունակ են թռչելու (այստեղից՝ Թ. վ. անվանումը): Ոտքերը երկար են, ճիրաններով զինզած: Մեջքի կողմից կանաչավուն կամ մոխրականաչավուն են, մուգ կետերով: Փորի կողմը դեղնավուն է կամ երկնագույն: Հիմնականում ծառաբնակ են: Սնվում են միջատներով: Ոչ խորը փոսերում դնում են 2—6 ձու: Տարածված են Հարավ-Արևելյան Ասիայից մինչև Հարավային Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ:
