Jump to content

ՀՍՀ/ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, թվերի ներկայացման կանոնների համակարգեր: Թ. հ. հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ դիրքային և ոչ դիրքային: Դիրքային կոչվում են այն համակարգերը, ուր ամեն մի թվանշանի արժեքը որոշվում է թվի ներկայացման մեջ գրաված տեղով: Դիրքային Թ. հ-ից ամենատարածվածը հիմնայիններն են, որոնց կառուցման սկզբունքը հետևյալն է. մեկից մեծ որևէ ո ամբողջ թիվ ընտրվում է որպես հիմք: Առաջին ո—I թվերը և զրոն ներկայացվում են նախօրոք ընտրված ո թվանշաններով, իսկ մյուս թվերը՝ այդ թվանշանների վերջավոր հաջորդականություններով: akak-1 …a 2 a 1 հաջորդականությամբ ներկայացվող թվի մեծությունը որոշվում է akak-1 ak-1 nk-2 a 2 n a 1: Թվի ներկայացման մեջ մտնող թվանշանների գրաված տեղերը կոչվում են կարգեր, որոնք համարակալվում են աջից ձախ: Ամենաաջ՝ առաջին կարգում գրված թվանշանը հանդես է գալիս իր իսկական արժեքով, իսկ հաջորդ յուրաքանչյուր կարգում գրվածը՝ նախորդից ո անգամ մեծ արժեքով: Նկարագրված համակարգը կոչվում է թվարկության ո-ական համակարգ: Ամենատարածվածը 10-ական համակարգն է, որի հիմքն է 10-ը, իսկ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Գործնականում այս կամ այն հիմքով համակարգերն ընտրելիս ելնում են դրանց առանձնահատկություններից: Օրինակ, հաշվողական տեխնիկայում հիմնականում օգտագործում են երկուական համակարգը, որովհետև այն պարունակում է ընդամենը երկու նշան՝ 0, 1, U հնարավոր է դարձնում բավարարվել միայն երկկայուն բջիջներով, որոնք տեխ. տեսակետից հեշտ են իրացվում: Երկուական համակարգի թերությունն այն է, որ թվերը ներկայացվում են անհամեմատ ավելի շատ թվանշաններով, 9000 թիվն, օրինակ, ունի 14 նիշ: Մեզ հայտնի առաջին դիրքային թվարկության համակարգը բաբելոնական վաթսունական համակարգն է (ծագել է մոտ 2000 տարի մ. թ. ա.), որի ազդեցությունը գգացվում է անկյունների մեծությունների գրության մեջ: Արդի տասական համակարգը ծագել է Հնդկաստանում մ. թ. V դ.: Դիրքային Թ. հ., ի տարբերություն մյուս համակարգերի, հնարավորություն են ընձեռում սեղմ ձևով գրել ցանկացած մեծության թվեր և, որ կարեվոր է, շատ հարմար են թվաբանական գործողություններ կատարելու համար: Այս է պատճառը, որ ժամանակի ընթացքում դրանք դուրս մղեցին մյուս Թ. հ.: Դիրքային տասական թվարկության համակարգը IX դ. հնդիկներից փոխ են առնում արաբները, որոնց միջոցով այն X դ. հասնում է Իսպանիա, որտեղից էլ XII դ. տարածվում է ամբողջ Եվրոպայում, ուր համընդհանուր ճանաչում է գտնում միայն XVI դ.: Ոչ դիրքային համակարգերն ավելի հին են: Որոշ չափով կատարյալներից է Եգիպտական համակարգը (առաջացել է 2—3 հազարամյակ մ. թ. ա.), ուր նախատեսված էին տասական միավորների (մինչև 107) հատուկ նշաններ: Թիվը ներկայացնելու համար այդ նշանները կիրառվում էին այնքան անգամ (բայց յուրաքանչյուրը 9 անգամից ոչ ավելի), որ դրանց ընդհանուր գումարը հավասար լիներ ներկայացվող թվին: Մոտավորապես նույն սկզբունքով է կառուցվում հռոմ. համակարգը: Ավելի կատարյալ ոչ դիրքային համակարգերից է այբբենականը, որը հավանաբար ծագել է Փոքր Ասիայի հուն, գաղութներում մ. թ. ա. V դ.: Հետագայում այբբենական Թ. հ. սկսել են օգտագործել նաև այլ ժողովուրդներ. հայեր, հրեաներ, արաբներ, սլավոններ և ուրիշներ: Այբբենական Թ. հ. ունեն համեմատաբար շատ թվանշաններ, որը հնարավորություն է տալիս թվերը գրելու ժամանակ խուսափել թվանշանների կրկնությունից: Օրինակ, 30 թիվը հայկ. համակարգում գրվում է «լ» տառով և տաս թվի նշանը չի կրկնվում երեք անգամ, ինչպես, օրինակ, հռոմ. համակարգում՝ XXX: Այբբենական որոշ համակարգերում օգտագործում են նաև հատուկ նշաններ, հայկականում օգտագործում են (բյուր) նշանը, որը դրվելով թվանշանի գլխավերևում, նրա արժեքը մեծացնում է 10000 անգամ: Հույները թվանշանի ներքևի ձախ անկյունում խազ (էին դնում, որը նրա արժեքը մեծացնում էր 1000 անգամ: Տես նաև Թվանշաններ:

Գրկ. Фомин С. В., Системы счисления, М., 1968.

Ա. Պետրոսյան