ՀՍՀ/ԹՎԵԼՅԱՑ ԵՐԳԵՐ
ԹՎԵԼՅԱՑ ԵՐԳԵՐ, հայ հին ժողովրդական բանահյուսության (վիպասանքի) տեսակ: Անվանմանը հայ բանահյուսության մեջ տրվել են տարբեր մեկնություններ: Այն համարել են ժամանակագրական (Մ. էմին), թվացող, այլաբանական (Գ. Խալաթյան), թովելյաց, այսինքն՝ թովչական, հմայական երգեր (Մառ): Հավանականը Մ. Աբեղյանի տեսակետն է, ըստ որի Թ. ե. անվանումը ծագել է այդ երգերն ասել-պատմելու ձևից, ինչպիսին առկա է «թիվ ասել» կապակցության մեջ: Դա սովորական պատմել-ասելն է՝ առանց եղանակի, արտասանելուց ցածր, խոսելուց կամ ընթերցելուց բարձր ձայնով: Թ. ե-ի շարքն են դասվում Տիգրանին ու Աժդահակին, Արտաշեսին ու Սաթենիկին, Սանատրուկին ու Վաղարշին և այլոց նվիրված ժող. երգերը, ինչպես նաև «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ» վիպական ստեղծագործությունները:
Գրկ. Մովսե u Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968, էջ 118—119: Աբեղյան Մ., Հայ ժողովրդական առասպելները, Վաղ-պատ, 1899, կ 56—70, երկ., հ. 1, Ե., 1966: Միրիջանյան Լ., Հայ բանաստեղծության ակունքները, գիրք Ա, Ե., 1977, էջ 152-155: Ս. Հարությունյան, Հ. Մախչանյան
