ՀՍՀ/ԹՐԹՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹՐԹՈՒՐ, կենդանիների (մեծ թվով անողնաշարավորների և որոշ ողնաշարավորների՝ ձկների, երկկենցաղների) անհատական զարգացման փուլ, երբ ձվաբջջում սննդարար նյութերի քանակը չի բավականացնում սաղմնային զարգացումն ավարտելու համար: Թային շրջանում օրգանիզմն ինքնուրույն կյանք է վարումն, մեծ մասամբ, ունենում է հատուկ օրգաններ, որոնք հատկանշական չեն հասուն ձևերին: Շատ կենդանիների Թ-ների և հասուն ձևերի կյանքի պայմանները տարբերվում են միմյանցից: Օրինակ, բազմախոզան որդերի և շատ փափկամարմինների Թ.՝ տրոխոֆորան ազատ լողացող է, իսկ հասուն անհատները հատակային կյանք են վարում: Թի առկայությունը զարգացման շրջանում երբեմն կապված է ապրելավայրի փոփոխության հետ, օրինակ, երկկենցաղներից շատերի Թ-ները հարմարված են ջրում ապրելուն, հասուն ձևերը՝ ցամաքում:
