Jump to content

ՀՍՀ/ԺԱԴԵԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱԴԵԻՏ (իսպան. piedra de jada—խիթաքար), միներալ պիրոքսենների խմբից՝ NaAl Si 2 o 6: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Գույնը՝ սպիտակ, կանաչավուն: Կարծրությունը՝ 6,5—7, խտությունը՝ 3300—3400 կգ/մ³: Սովորաբար սերպենտինիտներում առաջացնում է մոնոմիներալային և ալբիտ-ժադեիտային, իսկ գրաուվակներում՝ քվարց-ժադեիտային գոյացումներ: Հանդիպում է ցածր ջերմաստիճանային մետամորֆային ապարներում: Հայտնի են Ղազախստանի, Պամիրի, Բիրմայի հանքավայրերը: Կիսաթանկարժեք քար է: