ՀՍՀ/ԺԱԿՄՈՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԺԱԿՄՈՏ Ժոզեֆ (1883—1936), բելգիական բանվորական և կոմունիստական շարժման գործիչ: Ղեկավարել է ԲԲԿ ձախ թևը՝ «Շահագործվողի բարեկամներ» խումբը, որր 1921-ին, հեղափոխական այլ խմբերի հետ, կազմավորել է Բելգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ): 1921-ին ընտրվել է ԲԿԿ ԿԿ-ի, 1931-ին՝ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, 1934-ին՝ գլխավոր քարտուղար: Մասնակցել է Կոմինտերնի III—VII կոնգրեսներին:
