ՀՍՀ/ԺԱՄԱԳՈՏԻՆԵՐ
ԺԱՄԱԳՈՏԻՆԵՐ, Երկրի մակերևույթը բաժանող 24 գոտի՝ ժամանակի գոտիական հաշվարկման համար: Ժ-ից յուրաքանչյուրի բոլոր կետերում գոտիական ժամանակը միևնույնն է, իսկ հարևան գոտիներում այն տարբերվում է ուղիղ մեկ ժ-ով: Գոտիական ժամանակի համակարգի 24 միջօրեականները, որոնց երկայնությունները տարբերվում են 15 ով, ընդունված են որպես Ժ-ի միջին միջօրեականներ: Ծովերում, օվկիանոսներում և նոսր բնակեցված վայրերում ժ-ի սահմանները տարվում են այն միջօրեականներով, որոնք միջին միջօրեականներից հեռացված են դեպի արլ. և արմ. 7,5 ով: Երկրի մնացած վայրերում ժ-ի սահմանները, հարմարության համար, տարված են այդ միջօրեականներին մոտ պետ. և վարչական սահմաններով, երկաթուղիներով, գետերով, լեռնաշղթաներով ևն (տես ժամագոտիների քարտեզը): Միջազգային համաձայնությամբ որպես սկզբնական միջօրեական ընդունված է Օ երկայնության (Գրինվիչի) միջօրեականը, իսկ դրան համապատասխան ժամագոտին՝ զրոյական: Այդ գոտու ժամանակը կոչվում է համաշխարհային: Մյուս գոտիներին, զրոյականից արլ., վերագրված են 1-23 համարները: ՀՄՄՀ գտնվում է 3-րդ գոտում:
