Jump to content

ՀՍՀ/ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԺԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԺԻՆ, հոլոցեն, Երկրի երկրաբանական պատմության անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանի վերջին, տակավին չավարտված հատվածը: Ժ. բ-ի սկիզբը (ստորին սահմանը 10 հզ. տարի առաջ) համընկնում է վերջին մայրցամաքային սառցապատման ավարտին Եվրոպայի հս-ում: Ի տարբերություն մյուս երկրաբանական ժամանակաշրջանների, ժ. բ. ընդգրկում է երկրաբանական շատ կարճ ժամանակամիջոց, նստվածքները լայնորեն տարածված են, մերկանում են Երկրի մակերևույթին և անմիջականորեն կապված են մարդու գործունեության հետ: Ժ. բ-ի ընթացքում ծովերն ու ցամաքներն ընդունել են իրենց արդի ուրվագծերը, ձևավորվել են ժամանակակից աշխարհագրական զոնաները, առաջացել գետերի ողողվող դարավանդները: ՀՍՍՀ-ում ժ. բ. նույնպես մեծ տարածում ունի և ներկայացված է, հիմնականում, հրաբխային ապարներով (բազալտներ, լավաներ, տուֆեր) ու սառցադաշտային, լճային, գետային նստվածքներով: