Jump to content

ՀՍՀ/ԺԱՄԿՈՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՄԿՈՉ, Ժամհար, քրիստոնեական եկեղեցու պաշտոնյա, որը օրվա որոշակի ժամերին հնչեցնում է եկեղեցու գանգերը կամ կոչնակները՝ հավատացյալներին հրավիրելով աղոթքի: Ունի նաև այլ պարտականություններ (փակում և բացում է եկեղեցու դուռը, վառում և մարում ջահերը ևն), երբեմն, իբրև տիրացու, մասնակցում է ժամերգություններին: