Jump to content

ՀՍՀ/ԺԱՄԿՈՉՅԱՆ ՊԵՐՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՄԿՈՉՅԱՆ Պերճ (ծն. 20.4.1930, Բալտոն), հայ երգեհոնահար: Արվեստի դ-ր (1955): 1951-ին ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան: Դեբյուտը՝ 1954-ին, «Բոստոն սիմֆոնիկ հոլլում»: Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսում (1957, Փարիզ) շահել է 1-ին մրցանակ: Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահարն է (1957-ից): Ելույթներ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, ՍՍՀՄ քաղաքներում: Ժ. պոլիֆոնիայի վարպետ է, ֆրանս. կատարողական դպրոցի հետևորդ: Համերգացանկը ընդգրկում է՝ Բախ, Հենդել, Ֆրեսկոբալդի, Մեսիան, Դյուպրե, Պուլենկ, Կոմիտաս, Եկմալյան, հայկ. միջնադարյան հոգևոր երաժշտություն, հայ սովետական կոմպոզիտորներ: Կոմիտասի, Եկմալյանի երկերի երգեհոնային փոխադրումների հեղինակ է: 1965-ից պարբերաբար ելույթներ է ունենում Հայաստանում:

Ց. Բրուտյան